Հրեշտակ (Միքելանջելո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեշտակ
տեսակքանդակ
քանդակագործՄիքելանջելո
տարի1494
բարձրություն51,5 սանտիմետր
ուղղությունԻտալական Վերածնունդ
նյութմարմար
գտնվելու վայրՍուրբ Դոմինիկ տաճար
հավաքածուՍուրբ Դոմինիկ տաճար
 Candlestick angel by Michelangelo Վիքիպահեստում

«Աշտանակով հրեշտակ» (իտալ.՝ Angelo reggicandelabro, ինչպես նաև՝ «Մոմակալով հրեշտակ», «Ջահով հրեշտակ»[1]), ոչ մեծ մարմարյա արձան, ստեղծված Միքելանջելոյի կողմից մոտավորապես 1494-1495 թվականներին, Բոլոնյայում գտնվող սուրբ Դոմինիկի դամբարանի համար։ «Հրեշտակ» արձանն այն երեքից մեկն է, որը Միքելանջելոն ստեղծել է դամբարանի համար։ Ինչպես նշում է Վիկտոր Լազարևը, Միքելանջելոյի վաղ ստեղծագործությունների մեջ զգացվում է Յակոպո Դելլա Քվերչայի աշխատանքների ազդեցությունը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Դոմինիկի դամբարանն անավարտ է մնացել քանդակագործ Նիկոլո դել Արկայի մահվան պատճառով, ով սկսել էր դամբարանի կառուցման աշխատանքները[3]։ Միքելանջելոն ճյուղավոր աշտանակով հրեշտակը քանդակել է դամբարանի աջ մասում։ Նրա հրեշտակն այդքան կանացի և նուրբ չէ, ինչպես Նիկոլո դել Արկայինը, նրա տեսքը, չնայած ոչ մեծ չափսերին, ավելի կոպիտ և տղամարդկային է[4]։ Հրեշտակի վարսերը կարճ և գանգուռ են։ Նա ծնկել է ձախ ծնկի վրա և երկու ձեռքերով ծանր մոմակալ է բռնում։ Միքելանջելոն կարողացել է բավականին հաջող կերպով ընդօրինակել Նիկոլո դել Արկայի հրեշտակին, սակայն իր հրեշտակի դեմքն ավելի իրական է։

Ուիլյամ Ուոլեսը գրում է, որ սա «Միքելանջելոյի մտածած ամենագեղեցիկ արձանն է»[4]։

Նիկոլո դել Արկա «Աշտանակով հրեշտակ»
Միքելանջելո «Աշտանակով հրեշտակ» (հատված)

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս քանդակը հիշատակվում է Կարել Շուլցի «Քար և ցավ» ինքնակենսագրական վեպում՝

(...) Միքելանջելոյի «Հրեշտակ» արձանը պատրաստ է անհապաղ ոտքի կանգնել և նորից պատերազմի գնալ (...) Այստեղ միայն թևերն են նուրբ, բարեբեր, երիտասարդ և կանացի քնքուշ։ Առաջին և վերջին անգամ Միքելանջելոն թևեր է քանդակում[5]։

1967 թվականին լույս է տեսել Ե. Լ. Քոնիգսբուրգի «Տիկին Բազիլ Է. Ֆրանկվայլերի արխիվից, ով ամենախճճվածն էր աշխարհում» գիրքը, որի սյուժեն զարգանում է «Հրեշտակ» արձանի գաղտնիքի վրա, որը, հավանաբար, ստեղծվել է Միքելանջելոյի կողմից։ 1968 թվականին գիրքը Ջոն Նյուբերիի մեդալ է ստացել։ 1973 թվականին գիրքը էկրանավորվել է Ֆիլդեր Քուկի կողմից (տիկին Ֆրանկվայլերի դերը կերտել է Ինգրիդ Բերգմանը), իսկ 1995 թվականին՝ Մարկուս Քուկի կողմից (տիկին Ֆրանկվայլերի դերը կերտել է Լորեն Բեքոլը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вазари Д. Жизнеописания наиболее знаменитых живописцев, ваятелей и зодчих. = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — М.: Альфа-книга, 2008. — 1278 с. — ISBN 978-5-9922-0101-7
  • Вазари Д. Жизнеописания прославленных живописцев, скульпторов и архитекторов = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — К.: Искусство, 1970. — С. 296 —429, 497 —507. — 520 с. (ուկր.)
  • Микеланджело. Поэзия. Письма. Суждения современников / сост. В. Н. Гращенков. — М.: Искусство, 1983. — 451 с.
  • Эрпель Фриц. Микеланджело / Пер. с нем. Сергея Данильченко. — Берлин: Хеншель, 1990. — 72 с. — ISBN 3-362-00044-4
  • Шульц К. Камень и боль: роман. — М.: Эксмо, 2007. — 688 с. — ISBN 5-699-20485-7
  • Eric Scigliano. Michelangelo's Mountain: The Quest For Perfection In The Marble Quarries Of Carrara. — Simon and Schuster, 2005. — 352 с. (անգլ.)
  • Charles de Tolnay. The Youth of Michelangelo. — Princeton, NJ: Princeton University Press, 1943. (անգլ.)
  • John Addington Symonds. The Life of Michelangelo Buonarroti. — 1893. (անգլ.)
  • William Wallace. The Treasures of Michelangelo. — Andre Deutsch, 2010. — ISBN 978-0-233-00253-8 (անգլ.)