Հրեշտակ (Միքելանջելո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հրեշտակ
Angel by Michelangelo - 1.JPG
տեսակքանդակ
քանդակագործՄիքելանջելո
տարի1494
բարձրություն51,5 սանտիմետր սմ
ուղղությունԻտալական Վերածնունդ
նյութմարմար
գտնվելու վայրBasilica of San Domenico?
հավաքածուBasilica of San Domenico?

«Աշտանակով հրեշտակ» (իտալ.՝ Angelo reggicandelabro, ինչպես նաև՝ «Մոմակալով հրեշտակ», «Ջահով հրեշտակ»[1]), ոչ մեծ մարմարյա արձան, ստեղծված Միքելանջելոյի կողմից մոտավորապես 1494-1495 թվականներին, Բոլոնյայում գտնվող սուրբ Դոմինիկի դամբարանի համար։ «Հրեշտակ» արձանն այն երեքից մեկն է, որը Միքելանջելոն ստեղծել է դամբարանի համար։ Ինչպես նշում է Վիկտոր Լազարևը, Միքելանջելոյի վաղ ստեղծագործությունների մեջ զգացվում է Յակոպո Դելլա Քվերչայի աշխատանքների ազդեցությունը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Դոմինիկի դամբարանն անավարտ է մնացել քանդակագործ Նիկոլո դել Արկայի մահվան պատճառով, ով սկսել էր դամբարանի կառուցման աշխատանքները[3]։ Միքելանջելոն ճյուղավոր աշտանակով հրեշտակը քանդակել է դամբարանի աջ մասում։ Նրա հրեշտակն այդքան կանացի և նուրբ չէ, ինչպես Նիկոլո դել Արկայինը, նրա տեսքը, չնայած ոչ մեծ չափսերին, ավելի կոպիտ և տղամարդկային է[4]։ Հրեշտակի վարսերը կարճ և գանգուռ են։ Նա ծնկել է ձախ ծնկի վրա և երկու ձեռքերով ծանր մոմակալ է բռնում։ Միքելանջելոն կարողացել է բավականին հաջող կերպով ընդօրինակել Նիկոլո դել Արկայի հրեշտակին, սակայն իր հրեշտակի դեմքն ավելի իրական է։

Ուիլյամ Ուոլեսը գրում է, որ սա «Միքելանջելոյի մտածած ամենագեղեցիկ արձանն է»[4]։

Նիկոլո դել Արկա «Աշտանակով հրեշտակ»
Միքելանջելո «Աշտանակով հրեշտակ» (հատված)

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս քանդակը հիշատակվում է Կարել Շուլցի «Քար և ցավ» ինքնակենսագրական վեպում՝

Aquote1.png (...) Միքելանջելոյի «Հրեշտակ» արձանը պատրաստ է անհապաղ ոտքի կանգնել և նորից պատերազմի գնալ (...) Այստեղ միայն թևերն են նուրբ, բարեբեր, երիտասարդ և կանացի քնքուշ։ Առաջին և վերջին անգամ Միքելանջելոն թևեր է քանդակում[5]։ Aquote2.png


1967 թվականին լույս է տեսել Ե. Լ. Քոնիգսբուրգի «Տիկին Բազիլ Է. Ֆրանկվայլերի արխիվից, ով ամենախճճվածն էր աշխարհում» գիրքը, որի սյուժեն զարգանում է «Հրեշտակ» արձանի գաղտնիքի վրա, որը, հավանաբար, ստեղծվել է Միքելանջելոյի կողմից: 1968 թվականին գիրքը Ջոն Նյուբերիի մեդալ է ստացել: 1973 թվականին գիրքը էկրանավորվել է Ֆիլդեր Քուկի կողմից (տիկին Ֆրանկվայլերի դերը կերտել է Ինգրիդ Բերգմանը), իսկ 1995 թվականին՝ Մարկուս Քուկի կողմից (տիկին Ֆրանկվայլերի դերը կերտել է Լորեն Բեքոլը):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вазари Д. Жизнеописания наиболее знаменитых живописцев, ваятелей и зодчих. = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — М.: Альфа-книга, 2008. — 1278 с. — ISBN 978-5-9922-0101-7
  • Вазари Д. Жизнеописания прославленных живописцев, скульпторов и архитекторов = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — К.: Искусство, 1970. — С. 296 —429, 497 —507. — 520 с. (ուկր.)
  • Микеланджело. Поэзия. Письма. Суждения современников / сост. В. Н. Гращенков. — М.: Искусство, 1983. — 451 с.
  • Эрпель Фриц. Микеланджело / Пер. с нем. Сергея Данильченко. — Берлин: Хеншель, 1990. — 72 с. — ISBN 3-362-00044-4
  • Шульц К. Камень и боль: роман. — М.: Эксмо, 2007. — 688 с. — ISBN 5-699-20485-7
  • Eric Scigliano. Michelangelo's Mountain: The Quest For Perfection In The Marble Quarries Of Carrara. — Simon and Schuster, 2005. — 352 с. (անգլ.)
  • Charles de Tolnay. The Youth of Michelangelo. — Princeton, NJ: Princeton University Press, 1943. (անգլ.)
  • John Addington Symonds. The Life of Michelangelo Buonarroti. — 1893. (անգլ.)
  • William Wallace. The Treasures of Michelangelo. — Andre Deutsch, 2010. — ISBN 978-0-233-00253-8 (անգլ.)