Հրաչ Հայրապետյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ի ծնե | Հրաչ Հայրապետյան (Սաշ) |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 7, 1950 |
| Ծննդավայր | Դիլիջան, Տավուշի մարզ |
| Վախճանվել է | հոկտեմբերի 19, 2017 (67 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Ազգություն | Հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1974) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1979) |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հրաչ Հայրապետյան (Սաշ) (փետրվարի 7, 1950, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 19, 2017, Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչ Հայրապետյանը ծնվել է 1950 թվականին, Դիլիջանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1979 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 2001 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2004 թվականից՝ Դանիայի Հիլերոտ քաղաքի «Նոր արվեստ» միության անդամ։ Ունեցել է անհատական և խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում։ Հրաչ Հայրապետյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Դանիայի, Արգենտինայի, Հունաստանի, Իրանի, Լիբանանի մասնավոր հավաքածուներում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հրաչ Հայրապետյանի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Անհատական ցուցահանդես՝ Հրաչ Հայրապետյան «Դիլիջանյան գույներ»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2015-02-19-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիլիջանյան գույներ(չաշխատող հղում)
- Հրաչ Հայրապետյան (Սաշ)
Կատեգորիաներ:
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 2017 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Դիլիջան քաղաքում ծնվածներ
- Հայ նկարիչներ