Jump to content

Հրաչ Իսրայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչ Իսրայելյան
Ծնվել էհունիսի 7, 1956(1956-06-07) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ և մուլտիպլիկատոր

Հրաչ Իսրայելյան (հունիսի 7, 1956(1956-06-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, մուլտիպլիկատոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Իսրայելյանը ծնվել է 1956 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1972 թվականից զբաղվել է նկարչությամբ և հայտնագործել նկարչության մի նոր մեթոդ, որն արդյունաբերական հեղափոխության ժամանակ ստեղծված տեխնոլոգիայի կրկնօրինակն է։ Արվեստի ասպարեզում այս նոր մեթոդը ընկալվել է որպես նկարչական ոճ և անտեսվել է նրա էական ներուժը[1]։

1970-ականների գործերի կատարողական մեթոդը գաղտնիք է մնում. դեռ աշխարհի որևէ երկրում չգիտեն` այն հայերի ներդրումն է արվեստի աշխարհում։ Սա ոչ միայն մշակութային, այլ նաև տեխնիկական նորություն է` մաթեմատիկական փաստերի վրա հիմնված։ Իսկ արվեստի գործերի արժեքը հնարավոր չէ ճշգրիտ ապացուցել։ Որքան էլ մեր արվեստը լավը լինի, մենք ուրիշներին չենք կարող ապացուցել. դրանից մեր ազգը որևէ նպաստ չի ունենա[2]։
- Հրաչ Իսրայելյան

Իսրայելյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միությունում։ 1980 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Լոս Անջելեսում։ 1980-1987 թվականներին զբաղվել է արվեստի տեսությամբ՝ լուսաբանելով նկարչական նոր մեթոդի գործնական և գեղարվեստական հատկությունները։

1988 թվականին իր մեթոդի մեխանիզացման և թվայնացման տեսության մեջ բացահայտել է թվային պատկերների ծավալի կրճատման նոր եղանակ (digital data compression), ապացուցել է, որ նոր մեթոդը կարող է թվային պատկերի «pixel» մանրահատված կառույցը վերածել ավելի պարզ կառուցվածքի, ինչն էլ կարագացնի թվային պատկերների հոսանքը համցանցում[3]։

1996 թվականից ստեղծագործել է գրականության և շարժանկարի ասպարեզում։ Հեղինակել է «Հաց և գինի» էպոսը, որի 100 մարդկային կերպարները՝ տարբեր ֆիզիկական և հոգեբանական տարատեսակները, ներկայանում են 16 տարանջատված դրվագներում, որոնք աստիճանաբար միահյուսվում և հանգուցալուծվում են վերջավորության տողերում։ Այս ամենը ներկայացվում է բանաստեղծական ոճով՝ 6500 բառով (հայրեն և անգլերեն)[4]։

  • «Նեփենդի Մունդի»-ի միջազգային մրցանակ, 1985
  • Նյու Յորքի «Ռոքֆել Սենտր»-ի «Դիսքավրի 86» մրցույթում Իսրայելյանի գործերը ճանաչվել են լավագույնը, 1986

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zarkfoundation - Հրաչ Իսրայելյան». zarkfoundation.com.
  2. «Կապիտալիզմից դուրս արվեստագետը. Հրաչ Իսրայելյան - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  3. «Hratch Israelian». Fine Art America. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  4. «Hratch Israelian's Archinect profile». Archinect (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]