Հրաչյա Սաղաթելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Մարկոսի Սաղաթելյան
Ծնվել է1904
ԾննդավայրՁորակապ, Շիրակի մարզ
Մահացել է1979
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունուռուցքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1954) և պրոֆեսոր (1957)
ԱշխատավայրՎ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Հրաչյա Մարկոսի Սաղաթելյան (1904, Ձորակապ, Հայաստան - 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1957)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Սաղաթելյանը ծնվել է Ձորակապ գյուղում։ 1929 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1946 թվականից աշխատել է Բարդուղիմեոս Ֆանարջյանի հետ կազմակերպած Երևանի Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1958-1979 թվականներին եղել է Ռենտգենախտորոշման բաժանմունքի, 1954 թվականին՝ Հյուսիս-Օսեթական պետական բժշկական (Օրջոնիկիձե) ռենտգենաբանության ամբիոնի վարիչ, 1957 թվականից համանուն ամբիոն է կազմակերպել Դուշանբեի բժշկական ինստիտուտում։

Եղել է Ռենտգենաբանների և ուռուցքաբանների հայկական գիտական ընկերության փոխնախագահ, ռենտգենաբանների միութենական գիտական ընկերության պատվավոր, Ռենտգեն-ճառագայթաբանների համամիութենական վարչության անդամ։

Աշխատանքները վերաբերում են կենդանական և բուսական հյուսվածքների վրա ռենտգենյան ճառագայթների կենսաբանական ազդեցությանը, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ռենտգենաբանական և ստամոքսադիտական ախտորոշմանը։ Բացահայտել է չարորակ ուռուցքների ռենտգենյան ճառագայթաբուժման դեպքում ճառագայթների կոտորակային քանակների արդյունավետ ազդեցությունը[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сравнительные рентгенологические и гастроскопические исследования при заболеваниях желудка. Е., 1960.
  • Рентгенодиагностика задолеваний пищевода желудка и гостроскопия. Е., 1966.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.