Հրաչյա Պետրոսյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Պետրոսյան
Ծնվել էհունիսի 21, 1917(1917-06-21)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել է1999
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1940)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1971)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հրաչյա Սարգսի Պետրոսյան (հունիսի 21, 1917(1917-06-21), Երևան, Ռուսական կայսրություն - 1999, Երևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1971), պրոֆեսոր (1972):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Պետրոսյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 21-ին (4. 7), Երևան քաղաքում։ 1940 թվականին ավարտել է Մոսկվայի ժողտնտեսության ինստիտուտը։ Դասախոսել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (1985-1994 թվականներին՝ պրոֆեսոր)։ Աշխատանքները վերաբերում են առևտրի տնտեսագիտության, ծառայությունների ոլորտի և աշխատաժամանակի օգտագործման արդյունավետության հարցերին[1]։

Հրաչյա Պետրոսյանը մահացել է 1999 թվականին, Երևան քաղաքում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնակչության գնողունակ պահանջարկը և նրա ապրանքային բացարարումը արդի փուլում, Երևան, 1982 (համահեղինակ)։
  • Բնակչության գնողունակ պահանջարկը և նրա ապրանքային բավարարումը արդի փուլում / Հ. Ս. Պետրոսյան, Է. Լ. Մուրադյան, Պետրոսյան, Հրաչյա Սարգսի, Երևան, Հայաստան, 1982[2]։
  • Ծառայությունների ոլորտը սոցիալիզմի օրոք և նրա կատարելագործման ուղիները, Երևա, Հայաստան, 1968։
  • Արտաշխատանքային ժամանակը որպես տնտեսական կատեգորիա, Երևան, 1965[3]։
  • Внерабочее время трудящихся в СССР / Г.С. Петросян; Ин-т экономики АН АрмССР.[4]
  • Սովետական առևտրի էկոնոմիկա։ Դասագիրք, Չատինյան, Վ, Կարագյան, Կարպիս Պողոսի, Քոթանյան, Միքայել Խաչիկի, Պետրոսյան, Հրաչյա Սարգսի, Երևան, Հայպետհրատ, 1963[5]։
  • Շրջանառության ծախսերը և դրանց կրճատման ներքին ռեզերվները մանրածախ առևտրի սիստեմում, Երևան, Հայպետհրատ, 1957[6]։
  • Սովետական առևտուրը և նրա զարգացման մի քանի խնդիրները, Երևան, Հայպետհրատ, 1955[7]։
  • Եղիա Տէմիրճիպաշեան։ Իր կեանքը եւ իր գործը։ Աւարտական ճառ, Ֆեներճյան, Գեղամ, Պետրոսյան, Հրաչյա Սարգսի, Ազգային կեդրոնական վարժարան, Կ. Պոլիս, Մ. Տէր-Սահակեան, 1921։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 328։
  2. Մուրադյան, Էդվարդ Լևոնի; Պետրոսյան, Հրաչյա Սարգսի, eds. (1982). Բնակչության գնողունակ պահանջարկը և նրա ապրանքային բավարարումը արդի փուլում. Երևան: Հայաստան.
  3. Պետրոսյան, Հրաչյա Սարգսի (1965). Արտաաշխատանքային ժամանակը որպես տնտեսական կատեգորիա. Երևան: Հայաստան.
  4. Պետրոսյան, Հրաչյա Սարգսի (1965). Внерабочее время трудящихся в СССР. Институт экономики АН АрмССР. Москва: Экономика.
  5. Քոթանյան, Միքայել Խաչիկի; Պետրոսյան, Հրաչյա Սարգսի, eds. (1963). Սովետական առևտրի էկոնոմիկա։ Դասագիրք. Translated by Չատինյան, Վ; Կարագյան, Կարպիս Պողոսի. Երևան: Հայպետհրատ.
  6. Պետրոսյան, Հրաչյա Սարգսի (1957). Շրջանառության ծախսերը և դրանց կրճատման ներքին ռեզերվները մանրածախ առևտրի սիստեմում. Եր: Հայպետհրատ.
  7. Պետրոսյան, Հրաչյա Սարգսի (1955). Սովետական առևտուրը և նրա զարգացման մի քանի խնդիրները. Երևան: Հայպետհրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Պետրոսյան (տնտեսագետ)» հոդվածին։