Հրաչյա Պետրոսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Պետրոսյանց
Ծնվել էօգոստոսի 26, 1977(1977-08-26) (46 տարեկան)
ԾննդավայրԱպարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան

Հրաչյա Տիգրանի Պետրոսյանց (օգոստոսի 26, 1977(1977-08-26), Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախյան ազատամարտի մասնակից, ռազմական փորձագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թ. օգոստոսի 26-ին, Ապարան քաղաքում։ 1993 թ. ավարտել է Ապարանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1994 թ.՝ գերազանցությամբ՝ Երևանի պոլիգրաֆ տեխնիկական ուսումնարանը, 1997 թ.` Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումը, 2000 թ.` ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ի համազորային-շտաբային հրամանատարական ֆակուլտետը, 2001 թ.` զինված բախումների հրահանգչի դասընթացը, 2004 թ.` գերազանցությամբ՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համազորային ակադեմիայի սպաների վերապատրաստման «Վիստրել» ուսումնական կենտրոնի դասախոսների վերապատրաստման դասընթացը, 2009 թ.` Գերմանիայում ՆԱՏՕ-ի ակադեմիայում դասախոսների դասընթացը։ 1994-1996 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Գիտական աշխատանքի ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատում է լեռնային պայմաններում մարտական գործողություններ վարելու մարտավարության մեթոդիկայի մշակման ուղղությամբ։ Գիտական մամուլում հրատարակել է իր մշակումներին վերաբերող հոդվածներ, հանդես է եկել գիտական զեկուցումներով։ Հոր՝ պատմաբան Տիգրան Պետրոսյանցի հետ համատեղ հրատարակել է հայ ժողովրդի ռազմական պատմության վերաբերյալ գրքեր։

1994 թ. կամավոր մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին։

Հրատարակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայրենիքի համար (համահեղինակ Տիգրան Պետրոսյանց)։ Երևան, 2001 թ., 128 էջ։
  2. Տիգրան Հայազն, կենսամատենագիտություն (համահեղինակ՝ Աիդա Ադամյան)։ Երևան, 2006 թ., 118 էջ։
  3. 200 հայ զորավարներ (համահեղինակ՝ Տիգրան Պետրոսյանց)։ Երևան, 2011 թ., 196 էջ։
  4. Հայոց հաղթանակները մաս 1 (բառարանի համահեղինակ)։ ե։, 2009 թ.:
  5. Հայոց հաղթանակները մաս 2 (բառարանի համահեղինակ)։ ե։, 2010 թ.:]
  6. Հայոց հաղթանակները մաս 3 (բառարանի համահեղինակ)։ ե։, 2011 թ.:
  7. Հայոց հաղթանակները մաս 4 (բառարանի համահեղինակ)։ ե։, 2011 թ.:
  8. Generic Officer Professional Military Education REFERENCE CURRICULUM (համահեղինակ)։ Germany, PfP consortium 2011

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կրակային դարանների կիրառումը տեղային պատերազմների ժամանակ։ Երևան, "Հայկական բանակ", 2003 թ., 1-2, էջ՝ 92-96։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Մարտական ծառայության մեդալ (2007 թ.)։
  • ՀՀ ՊՆ "Անբասիր ծառայության" 2-րդ աստիճանի մեդալ (2012 թ.)։
  • ՀՀ ՊՆ "Անբասիր ծառայության" 1-ին աստիճանի մեդալ (2011 թ.)։
  • ՀՀ ԶՈՒ 20-ամյակի հուշամեդալ (2012 թ.)։
  • Զորավար հիմնադրամի Հայ ազգի վրիժառու բազուկ մեդալ (2015 թ.)։
  • ՀՀ Մարտական գործողության մասնակցի կրծքանշան (1997 թ.)։