Հրաշագործի աշունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաշագործի աշունը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԺանրՎավերագրական
Թվական2008
Լեզուհայերեն
ՌեժիսորՌուբեն Գևորգյանց, Վահե Գևորգյանց
ՊրոդյուսերՌուբեն Ջաղինյան, Վահե Գևորգյանց
Սցենարի հեղինակՌուբեն Գևորգյանց
ԿինոընկերությունSharm Pictures
Տևողություն52 րոպե

«Հրաշագործի աշունը», հայկական վավերագրական կինոնկար՝ նվիրված իտալացի գրող Տոնինո Գուերային։ Պրեմիերան կայացել է 2008 թվականին։ Սցենարի հեղինակը Ռուբեն Գևորգյանցն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հերոսը Տոնինո Գուերան է՝ իտալացի գրող, նկարիչ, քանդակագործ, դրամատուրգ, ճարտարապետ, լրագրող, կոնստրուկտոր, մեկենաս, մանկավարժ, մետալուրգ, գյուտարար, հասարակական գործիչ, գյուղատնտես, այգեպան, քիմիկոս, ֆուտբոլիստ, սաքսոֆոնահար և պարզապես լավ մարդ։ Ֆելլինիի հետ համատեղ նկարահանած նրա կինոնկարներից մեկում՝ «Եվ նավը լողում է» ֆիլմում, նավը սուզվում է, իսկ բոլորը երգում են. Նշանակում է արվեստը հակադրվում է մահին ու հաղթում նրան։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ցուցադրվել է Հռոմի Անկախ Կինոփառատոնում (Իտալիա), «Նիկա» (Ռուսաստան) և «Ուղերձ Մարդուն» (Ռուսաստան) մրցութային կինոփառատոններում, ինչպես նաև մասնակցել է ոչ մրցույթային ծրագրերում՝ 21-րդ դարի Իմիջներ (DocFest (Հունաստան)), East Silver (Չեխիա

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ռուբեն Գևորգյանց, Վահե Գևորգյանց
  • Պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան, Վահե Գևորգյանց
  • Նախագիծն իրականացվել է է Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի աջակցությամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվական՝ ՀՀ նախագահի մրցանակ
  • 2008 թվական՝ «Ոսկե դահիրա» («Золотой Бубен») հեռուստածրագրերի և ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոն, «Պատմություն և մշակույթ» անվանակարգ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]