Հրանտ Սաֆարյան
Հրանտ Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1959 |
Ծննդավայր | Ակնաղբյուր, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 30, 2020 (60 տարեկան) |
Քաղաքացիություն | Արցախ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Հրանտ Ռաֆիկի Սաֆարյան (օգոստոսի 13, 1959, Ակնաղբյուր, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 30, 2020), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 5-րդ և 1-ին գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Սաֆարյանը ծնվել է 1959 թվականի օգոստոսի 13-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ 1966-1974 թվականներին սովորել է Ակնաղբյուրի ութամյա դպրոցում, իսկ 1974-1976 թվականներին՝ է Ավետարանոցի միջնակարգ դպրոցում։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։
1982-1983 թվականներին դասավանդել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցում։
1983-1986 թվականներին եղել է կոմերիտմարզկոմի աշխատակից։ 1986 թվականին ընտրվել է կոմերիտմիության Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար։
1991 թվականի դեկտեմբերի 28-ին Ավետարանոցի թիվ 27 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1992 թվականի հունվարին՝ Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։
1992 թվականի օգոստոսին նշանակվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության Պետական Կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Ասկերանի վերին ենթաշրջանում։ 1999-2005 թվականնեերին եղել է Արցախի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կենսաթոշակային ապահովության վերահսկողության բաժնի պետ։ 2005 թվականին եղել է Արցախի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի սոցիալական ապահովագրության և մոնիտորինգի բաժնի պետ, իսկ 2006 թվականին՝ հիմնադրամի սոցիալական ապահովագրության և առանձին ծրագրերի բաժնի պետ։
2007 թվականին նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ։ 2009 թվականի հունիսին եղել է Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության պետի տեղակալ։
2009 թվականի հուլիսին շնորհվել է քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։
2012 թվականի դեկտեմբերի 19-ին լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[3]։
2013 թվականի հունվարի 9-ին ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[4]։
2015 թվականի հունիսի 11-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է։
Հրանտ Սաֆարյանը մահացել է 2020 թվականի հունվարի 30-ին 60 տարեկանում[5]։
Ունի երկու զավակ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մարտական ծառայություն» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 18 հրամանագիր 07.05.2007 թվական)
- «Երախտագիտություն» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 48 հրամանագիր 01.09.2007 թվական)
- «Շուշիի ազատագրման համար» մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սաֆարյան Հրանտ Ռաֆիկի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Ցավակցություն ԱՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանի մահվան կապակցությամբ». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «23 դեկտեմբերի 2012թ. (լրացուցիչ) | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները» (PDF). cecnkr.am. 23.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Կյանքից հեռացել է ԼՂՀ առաջին և հինգերորդ գումարման պատգամավոր Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանը». Նորություններ Արցախից aparaj.am. 2020 թ․ հունվարի 31. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Արխիվացված 2023-08-23 Wayback Machine