Հրանտ Գուրապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրանտ Գուրապյան
Ծնվել է1895
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունխմբագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ

Հրանտ Գուրապյան (1895 - ), հայ արձակագիր, բանաստեղծ։

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Բանկալթիի Աշխատասիրաց և Էսայան վարժարաններում, ապա հետևել է իրավաբանության և բժշկության։ 1919-ին հրատարակել է «Հայ բժիշկ» թերթը։ Գրել է վեպեր՝ 1925-ին՝ «Արծիվը», 1929-ին՝ «Սիմոն Փեհլիվան», 1930-ին՝ «Գազազ Արթին ամիրա և սուլթան Մահմուդ Բ», «Օրմանյան պատրիարք և կարմիր սուլթան»։ Նրա մի շարք վեպերն էլ լույս են տեսել պարբերականներում որպես թերթոն։ Դրանցից են «Երեք հոգի, չորս գավաթ թեյ» («Պատկեր»), «Եգիպտացի իշխանուհին և Հեյբելիի վանականը» («Նոր լուր»), «Մեղավոր Մարիամը» և այլն։ Գրել է նաև բանաստեղծություններ, որոնք նախ՝ լույս են տեսել մամուլում, ապա՝ 1912-ին «Կոկոն» խորագրով։ 1926-ին հրատարակել է «Ֆաքիր Թահրա պեյի զարմանահրաշ գործերը» գիրքը։ Աշխատակցել է «Հայ կին», «Հայ խոսնակ», «Ամսվան գիրքը», «Նոր լուր», «Ժամանակ», «Արևելք», «Զարթոնք» և այլ պարբերականների։ Որպես ծածկանուն օգտագործել է Գրոհ, Կ. Դիտող[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 272