Հրանտ Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Աբրահամյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1969(1969-01-03)
ԾննդավայրԱյգեստան, ԼՂԻՄ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 3, 1992(1992-01-03) (23 տարեկան)
Մահվան վայրԱյգեստան, ԼՂՀ ԼՂՀ
ԳերեզմանԱյգեստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունազատամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Հրանտ Յուրիի Աբրահամյան (հունվարի 3, 1969(1969-01-03), Այգեստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հունվարի 3, 1992(1992-01-03), Այգեստան, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Աբրահամյանը ծնվել է 1969 թ. հունվարի 3-ին Ասկերանի շրջանի Բալուջա գյուղում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը։ Մասնագիտությամբ ավտովարորդ էր։

Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո անդամագրվել է Արցախյան շարժմանը։ Մասնակցել է Ջանհասանի, Քյոսալարի, Կարագյավի մարտական գործողություններին։ Զոհվել է 1992 թ. հունվարի 3-ին Բալուջայում, հրթիռակոծությունից։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Բալուջայի գերեզմանատանը։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հրանտ Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.