Հրաձգություն Սազերլենդ Սպրինգսի եկեղեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաձգություն Սազերլենդ Սպրինգսի եկեղեցում
Տեսակ զանգվածային կրակոցներ և զանգվածային սպանություն
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Տեղադրանք Սազերլենդ Սպրինգս
Տարեթիվ նոյեմբերի 5, 2017
Զոհվածներ 26
Վիրավորներ 20
Ահաբեկիչների քանակ 1
Կոորդինատներ: 29°16′23.509200099999″ հս․ լ. 98°3′22.69440009999″ ամ. ե. / 29.27319700002777836° հս․. լ. 98.0563040000277795° ավ. ե. / 29.27319700002777836; 98.0563040000277795
Sutherland Springs church shooting Վիքիպահեստում

Հրաձգություն Սազերլենդ Սպրինգսում, հրաձգություն Տեխասի Սազերլենդ Սպրինգս բնակավայրի առաջին բապտիստական եկեղեցում՝ Սան Անտոնիո քաղաքից մոտ 56 կմ արևելք։ Հրաձգությունը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 5-ին[1][2]։ Զոհվել է 5-72 տարեկան 26 մարդ, ևս 20՝ վնասվածք ստացել։ Համարվում է ԱՄՆ պաշտամունքային կառույցներում տեղի ունեցած ամենաշատ զոհ ունեցած հրաձգությունը՝ առաջ անցնելով 2015 թվականին Չառլսթոնի եկեղեցու հրաձգությունից[3]։

Հրաձգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի ժամանակով ժամը 11։30-ի սահմաններում զինված հանցագործը՝ սև տակտիկական հանդերձանքով և կիսաավտոմատ հրացանով, եկեղեցու դիմացի մայթի գազալցակայանի մոտ դուրս է եկել ավտոմեքենայից և կրակահերթ արձակել եկեղեցու ուղղությամբ[4]։ Փողոցն անցնելով՝ կրակելով, աջ կողմից մոտեցել է եկեղեցուն և ներս մտել՝ շարունակելով կրակել[5]։ Հանցագործը կրակել է AR-15 հրացանից[6][7]։ «Կիսաավտոմատ հրացան» արտահայտությունը լսել է վկաներից մեկը[8]։

Երբ հանցագործը հեռացել է եկեղեցուց, տեղի բնակիչներից մեկը կրակ է արձակել վերջինիս վրա[9] և ամենայն հավանականությամբ վիրավորել[5]։ Հանցագործը գցել է հրացանը և փախուստի դիմել սեփական ավտոմեքենայով։ Բնակիչը կանգնեցրել է անցնող ավտոմեքենաներից մեկը և վարորդի հետ հետապնդել հանցագործին 5-7 րոպե։ Հանցագործը կորցրել է ղեկի կառավարումը և Գվադալուպե շրջանի մերձակայքում դուրս եկել ճանապարհից[10][11]։ Նրան հետապնդող 2 բնակիչների խոսքերով՝ հանցագործն անշարժ է եղել։ Ըստ նրանցից մեկի՝ ժամանած ոստիկանությունն իր հսկողության տակ է վերցրել տվյալ վայրը[12]։ Ոստիկանությունը հանցագործին մահացած է գտել իր ավտոմեքենայում։ Հայտնի չէ, թե ով է կրակոցն արձակել[13][9][2][14]։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Սան Անտոնիոյի գործակալները Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկների բյուրոյի գործակալների հետ դեռևս չեն բացահայտել հրաձգության շարժառիթը[5][2]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհվել է 26 և վնասվածք ստացել 20 անձ[15]։ 23 անձ զոհվել է եկեղեցում, 2-ը՝ դրսում, և մեկը՝ հիվանդանոցում[15]։ Զոհվածների տարիքը տատանվում է 5-72-ը[15]։ Կիրակնօրյա պատարագին սովորաբար ներկա է լինում մոտ 50 մարդ[5]։ Զոհերի թվում են նաև մի հղի կին և մի քանի երեխաներ, որոնցից մեկը եկեղեցու քահանայի՝ Ֆրենկ Փոմռոյի 14-ամյա դուստրն է[16][17]։

Զոհերին տեղափոխել են Սան Անտոնիոյի համալսարանական հիվանդանոցի Քոնալի Մեմորիալ բժշկական կենտրոն և Ֆորթ Սեմ Հյուսթոնի Բրուք զինվորական բժշկական կենտրոն[18]։

Հանցագործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործը 26-մյա Դևին Պատրիկ Քելլին է[19], որին ոստիկանությունը նկարագրում է որպես «երիտասարդ, սպիտակամորթ տղամարդ»[5]։ Քելին 2009-2014 թվականներին ծառայել է ԱՄՆ օդային ուժերում։ 2012 թվականին կանգնել է ռազմական դատարանի առջև Հոդված 128-ի միագամից 2 կետով՝ կնոջ և երեխայի վրա հարձակվելու մեղադրանքով[20][21]։ Դատապարտվել է 12 ամսվա ազատազրկման։ 2014 թվականին վատ վարքի պատճառով հեռացվել է զինված ուժերից[22][23][24]։

Քելին բնակվել է Տեխասի Նյու Բրոնֆելս քաղաքում՝ Սազերլենդ Սպրինգսից մոտ 56 կմ հեռավորության վրա։ Ամուսնացել է 2011 թվականի ապրիլին և ամուսնալուծվել՝ 2012 թվականի հոկտեմբերին[25]։ Նախկին զոքանչը Սազերլենդ Սպրինգսից է[26] և Առաջին բապտիստական եկեղեցում ծխի անդամ է[27]։ Ըստ նախնական լրատվական նյութերի՝ հնարավոր է, որ Քելին կապ ունենար եկեղեցի հաճախող մեկ կամ մի քանի անձանց հետ[28]։

Ըստ որոշ զանգվածային լրատվամիջոցների՝ Դևին Քելլին աշխատել է Նյու Բրոնֆելսի Schlitterbahn ընկերությանը պատկանող «Waterpark and Resort»-ում և Տեխասի հանրային անվտանգության վարչության կողմից արտոնագրվել է որպես անվտանգության աշխատակից[29][30][31]

Հոկտեմբերի 29-ին՝ հրաձգությունից մեկ շաբաթ առաջ, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հրացանի լուսանկար[32]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրաձգության ժամանակ Ճապոնիայում է եղել, իր թվիթերյան էջում գրել է․ «Աստված օգնական Սազերլենդ Սպրինգսի ժողովրդին։ Հետաքննությունների դաշնային բյուրոն դեպքի վայրում է։ Ես վերահսկում եմ իրավիճակը Ճապոնիայից»[33][34]։ Թրամփը հրաժարվել է հրաձգության մեջ մեղադրել զենքերին՝ հայտարարելով, որ «Մենք Միացյալ Նահանգներում ունենք առողջ բանականության բազում խնդիրներ, սակայն սա զենքի մեղավորությունը չէ»[35]։

Արձագանքել են նաև Տեխասի նահանգապետ Գրեգ Աբոթը, Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնը և ԱՄՆ սենատորներ Ջոն Քորնին և Թեդ Քրուսը[5][14][36][37]։

Ավելի ուշ Փաքսթոնը հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ առաջարկել է, որպեսզի եկեղեցիներն ունենան զինված, պրոֆեսիոնալ անվտանգության աշխատակիցներ կամ նվազագույնը զինեն ավելի շատ ծխի անդամների, որպեսզի դիմակայեն եկեղեցական հրաձգություններին, որոնք, նրա խոսքերով, եղել են և միշտ էլ կլինեն[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shadrock Chris, Erica Hernandez, Max Massey, and Van Darden (November 5, 2017)։ «Man who opened fire in Sutherland Springs church now dead, police say»։ KSAT (en-US)։ Արխիվացված օրիգինալից November 5, 2017-ին։ Վերցված է November 5, 2017 
  2. 2,0 2,1 2,2 Andone Dakin, Kaylee Hartung, and Sheena Jones։ «FBI responding to scene of a shooting outside San Antonio, Texas»։ CNN։ Արխիվացված օրիգինալից November 5, 2017-ին։ Վերցված է November 5, 2017 
  3. Weill Kelly (November 5, 2017)։ «Deadliest Church Shooting in American History Kills More Than 20 in Texas»։ The Daily Beast (en-US)։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին։ Վերցված է November 5, 2017 
  4. Gajanan Mahita (November 5, 2017)։ «What to Know About Suspected Texas Church Shooter Devin Kelley»։ Time.com։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «'Mass shooting' at church in Texas»։ BBC News (en-GB)։ November 5, 2017։ Արխիվացված օրիգինալից November 5, 2017-ին։ Վերցված է November 5, 2017 
  6. Carissimo Justin (2017-11-05)։ «As shooting at First Baptist Church in Sutherland Springs leaves 26 dead – live stream, updates»։ CBS News։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին։ Վերցված է November 5, 2017 
  7. Ahmed Saeed (2017-11-05)։ «This man may have prevented the Texas mass shooting from getting any deadlier»։ CNN։ Վերցված է 2017-11-06 
  8. «Texas church shooting leaves 26 dead»։ BBC News (en-GB)։ November 5, 2017։ Արխիվացված օրիգինալից November 5, 2017-ին։ Վերցված է November 5, 2017 
  9. 9,0 9,1 Toppo Greg (November 6, 2017)։ «Sutherland Springs: Who was suspected church shooter Devin Kelley?»։ USA Today։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին։ Վերցված է November 6, 2017 
  10. O'Connor Lydia, Visser Nick (November 6, 2017)։ «Devin Patrick Kelley Identified As Texas Church Shooting Suspect: Reports»։ HuffingtonPost.ca։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին 
  11. «Texas church attack leaves 26 dead: Shooter Devin Kelley served in the US Air Force, was dishonourably discharged»։ firstpost.com։ November 6, 2017։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին։ Վերցված է November 6, 2017 
  12. Danner Chas (November 5, 2017)։ «26 Dead After Mass Shooting at South Texas Church»։ NYmag.com։ Արխիվացված օրիգինալից November 5, 2017-ին 
  13. «Sutherland Springs: Who was suspected church shooter Devin Kelley?»։ KSDK.com։ 2017-11-06 
  14. 14,0 14,1 Nestel M. L. (November 5, 2017)։ «At least 20 dead and 30 injured in Texas church shooting»։ ABCNews (en-US)։ Արխիվացված օրիգինալից November 5, 2017-ին։ Վերցված է November 5, 2017 
  15. 15,0 15,1 15,2 «Multiple dead in shooting at church in Sutherland Springs, Texas -- live updates»։ Արխիվացված օրիգինալից November 5, 2017-ին 
  16. News A. B. C. (November 5, 2017)։ «14-year-old daughter of pastor among victims in Texas church shooting, father says»։ ABC News։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին 
  17. Mele Christopher (November 5, 2017)։ «Texas Church Shooting Leaves More Than 20 Dead, Official Says»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից November 5, 2017-ին։ Վերցված է November 5, 2017 
  18. Andone Dakin, Hartung Kaylee, Jones Sheena (November 5, 2017)։ «At least 20 people killed in shooting at Texas church»։ CNN։ Արխիվացված օրիգինալից November 5, 2017-ին։ Վերցված է November 5, 2017 
  19. Rosenfeld Everett, David Javier E. (November 5, 2017)։ «Authorities identify gunman in the Texas church massacre»։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին 
  20. «More than two dozen parishioners killed in rural Texas church shooting»։ nbcnews.com։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին։ Վերցված է November 6, 2017 
  21. Losey Stephen, Vertuno Jim, The Associated Press (5 November 2017)։ «Texas church attacker identified as former airman Devin Kelley»։ Army Times (Sightline Media Group)։ Վերցված է 6 November 2017 
  22. Winter Jana, Weill Kelly, Bertness Sarah (November 5, 2017)։ «Devin Patrick Kelley ID’d as Sutherland Springs Church Killer»։ The Daily Beast։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին։ Վերցված է November 6, 2017 
  23. Medina Mariah (November 5, 2017)։ «Here's everything we know about the Sutherland Springs church shooting»։ KSAT (english) (Sutherland Springs, Texas: Graham Media Group)։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին։ Վերցված է November 6, 2017 
  24. CARLSON ADAM A., PELISEK CHRISTINE (5 November 2017)։ «Texas Church Shooter Reportedly ID’d as Air Force Vet, 26, Once Accused of Assaulting Spouse»։ PEOPLE.com (Time Inc.)։ Վերցված է 6 November 2017 
  25. Katy Barnitz։ «NM court documents detail Devin Kelley's divorce»։ abqjournal.com։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին։ Վերցված է November 6, 2017 
  26. Tomlinson Lucas։ «Texas church shooting: Who is gunman Devin Patrick Kelley?»։ foxnews.com։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին։ Վերցված է November 6, 2017 
  27. Watson Leon (November 6, 2017)։ «Have-a-go-heroes shot Sutherland Springs gunman and helped prevent further victims»։ Վերցված է November 6, 2017 – via www.telegraph.co.uk 
  28. Mikkelson, David (November 5, 2017). Was the Texas Church Shooter an Antifa Member Who Vowed to Start Civil War? Snopes. Retrieved: November 6, 2017.
  29. Perez Chris (November 6, 2017)։ «Texas shooter had ties to church through family members»։ New York Post։ Վերցված է November 6, 2017 
  30. «Church gunman was kicked out of Air Force, convicted of domestic violence»։ Houston Chronicle։ November 5, 2017։ Վերցված է November 6, 2017 
  31. Tedesco John, Contreras Guillermo, Christenson Sig (2017-11-05)։ «Suspected gunman Devin Patrick Kelley lived near New Braunfels, had been court martialed in the Air Force»։ San Antonio Express-News։ Վերցված է 2017-11-06 
  32. Silva Cristina (November 5, 2017)։ «Who Is Devin Patrick Kelley? Former Air Force Member Kills Dozens in Texas Baptist Church Shooting»։ Newsweek։ Արխիվացված օրիգինալից November 6, 2017-ին։ Վերցված է November 6, 2017 
  33. Pilkington Ed (November 5, 2017)։ «'Multiple deaths' in shooting at Baptist church in south Texas – sheriff»։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից November 5, 2017-ին։ Վերցված է November 5, 2017 
  34. Donald J. Trump [realDonaldTrump] (November 5, 2017)։ «May God be w/ the people of Sutherland Springs, Texas. The FBI & law enforcement are on the scene. I am monitoring the situation from Japan.» (Թվիթ) 
  35. «Sutherland Springs: Men chased Texas church shooting suspect»։ Վերցված է 6 November 2017 
  36. John Cornyn [JohnCornyn] (November 5, 2017)։ «Truly heartbreaking news in Sutherland Springs. Please say a prayer for First Baptist congregation, first responders & the community there» (Թվիթ) 
  37. Ted Cruz [tedcruz] (November 5, 2017)։ «Keeping all harmed in Sutherland Springs in our prayers and grateful for our brave first responders on the scene.» (Թվիթ) 
  38. Beckett Lois (2017-11-06)։ «Texas attorney general: congregations should be armed after church shooting»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-11-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]