Հուստուս Էսիրի
Հուստուս Էսիրի անգլ.՝ Justus Esiri | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1942[1] |
Ծննդավայր | Abraka, Ethiope East, Դելտա, Նիգերիա |
Մահացել է | փետրվարի 19, 2013 (70 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Երեխա(ներ) | Dr SID? |
Պարգևներ և մրցանակներ | |
Հուստուս Էսիրի (անգլ.՝ Justus Esiri, նոյեմբերի 20, 1942[1], Abraka, Ethiope East, Դելտա, Նիգերիա - փետրվարի 19, 2013), նիգերիացի վետերան, մրցանակակիր դերասան։ Նա ընդհանուր առմամբ իր դերասանական գործունեության մեջ համարվել է Նոլիվուդի հենասյուներից մեկը, ով ի հայտ է եկել 1960 ական թվականներին։ Նա մեծ հեղինակություն է ձեռք բերել Նիգերիայի հեղինակային հեռուստատեսության «Գյուղի տնօրենը» հայտնի հեռուստասերիալում և Չինուա Աչեբեի գրքի հիման վրա ստեծված «Գործերը փլվում են» ֆիլմում խաղացած դերերով[2]։ Աֆրիկայի կինոակադեմիայի 9-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Ասասինների պրակտիկան» ֆիլմում կատարած դերի համար նա հետմահու ստացել է «Լավագույն դերասան» մրցանակ, և 2013 թվականի Նոլիվուդի ֆիլմերում նա առաջինն է եղել, ով արժանացել է Գուդլաք Ջոնաթանի կյանքի նվաճումներ մրցանակին։ Նիգերիայի կառավարությունը նրան պատվել է մի քանի ազգային պատվոգրերով, իսկ բարձրագույնը՝ Նիգերիայի շքանշանի սպա[3], Նիգերիայում կինոնկարների զարգացման գործում ունեցած ներդրման համար[4][5]։
Նա Mavin Records ձայնագրման հարնաճանաչ ստուդիայի երաժիշտ Դոկտոր Սիդի (Dr SID) հայրն է[6]։
Վաղ կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուստուսը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, Դելտա նահանգի Օրիա-Աբրակա քաղաքում։ Հետո նա մեկնել է Էֆֆուրոն և ընդունվել է Բենդելի նահանգի Ուրհոբո քոլեջ։ Այնուհետև Նիգերիայից մեկնել է Գերմանիա՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ Գերմանիայում նրա հաճախած հաստատություններից են եղել Մաքսիմիլանի համալսարանը, Մյունխենում (1964), պրոֆեսոր Վեներսի ինժեներական ինստիտուտը Արևմտյան Բեռլինում (1967) և Արենսի կատարողական արվեստի դպրոցը (1968)[7]։
Եվրոպայում գտնվելու ընթացքում նա սկսել է իր դերասանական գործունեությունը։ Այն ժամանակ, երբ նա աշխատել է որպես գերմաներենի թարգմանիչ Գերմանիայում Նիգերիայի ձայնի ընթացքում, Նիգերիայի կառավարությունից հրավեր է ստացել նկարահանվելու «Գյուղի տնօրենը» ֆիլմում, որը նա ընդունել է։
Մահ և հարգանքի տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էսիրին մահացել է Լագոսի հիվանդանոցում, 2013 թվականի փետրվարի 19-ին շաքարախտի բարդությունների հետևանքով։ 2013 թվականի ապրիլի 8-ին Ազգային մարզադաշտում Նիգերիայի դերասանների գիլդիայի կողմից կազմակերպված հարգանքի տուրք է մատուցվել նրա պատվին։ 2013 թվականի ապրիլի 9-ին Լագոսի Մաֆոլուկու քաղաքի Սուրբ Յուդե կաթոլիկ եկեղեցում մատուցվել է պատարագ։ Իսկ հաջորդ օրը Ուորիում կատարվել է ժամերգություն։ Այնուհետև նրա մարմինը տեղափոխվել է իր հանգստավայրը՝ իր ծննդավայր Աբրակա։ Նրա հուղարկավորությանը ներկա են եղել մի քանի պետական պաշտոնյաններ և զվարճանքի ինդուստրիայի գործիչներ[8][9]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա մասնակցել է մի քանի նոլիվուդյան և հեռուստատեսային արտադրություններում, այդ թվում՝
- «Կորցրած տարիներ»
- «Ընդմիշտ»
- «Մրցանակ»
- «Վեց սատանա»
- «Իշխանության միջանցքներ»
- «Անցյալ գիշեր»
- «Բռնակալ»
- «Հետաքննություն»
- «Ուրվականը»
- «Մարդասպանի պրակտիկան»
- «Բժիշկ Բելլո»
- «Երվորյակ թուր»
- «Պահիր իմ կամքը»
- «Արշավանք 1897»[10][11][12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Academy News - February 2019 PM&R»։ PM&R 11 (2): 219–220։ 2019-02։ ISSN 1934-1482։ doi:10.1002/pmrj.12078
- ↑ Adeyemo Adeola (2013-02-25)։ «Official Statement from the Family of Nollywood Legend Justus Esiri on His Death»։ BellaNaija (en-US)։ Վերցված է 2020-11-23
- ↑ «Jonathan, Uduaghan mourn, as ace actor, Justus Esiri, dies at 70 - Nigerian Newspaper - Latest African News»։ web.archive.org։ 2013-10-12։ Վերցված է 2020-11-23
- ↑ «I never complained about national award – Justus Esiri — The Punch - Nigeria's Most Widely Read Newspaper»։ web.archive.org։ 2012-07-18։ Վերցված է 2020-11-23
- ↑ «Justus Esiri»։ IMDb։ Վերցված է 2020-11-23
- ↑ «WLS-TV/ABC News Chicago Primary Pre-Election Tracking Poll, February 1987»։ ICPSR Data Holdings։ 1989-01-10։ Վերցված է 2020-11-19
- ↑ Ayo Onikoyi (12 April 2013)։ «Justus Esiri laid to rest»։ Vanguard News։ Վերցված է 4 February 2014
- ↑ «Veteran Nollywood Actor Justus Esiri is dead»։ Premium Times Nigeria։ 20 February 2013։ Վերցված է 4 February 2014
- ↑ «Lancelot Imasuen's 'Invasion 1897' leads Nollywood Invasion of cinemas»։ Lindaikeji Blogspot։ Linda Ikeji։ Վերցված է 13 December 2014
- ↑ «Lancelot Imaseun's movie set for cinema release»։ Pulse Nigeria։ Chidumga Izuzu։ Վերցված է 26 December 2014
- ↑ «Lancelot Imasuen’s Invasion 1897 hits cinemas Dec 5»։ The Sun։ Our Reporter։ Վերցված է 16 November 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Justus Esiri Internet Movie Database կայքում
|