Jump to content

Հունգարացիների արշավանքն Իսպանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունգարացիների արշավանքը 942 թվականին Իտալիայում, Բուրգունդիայում, Հարավային Ֆրանսիայում և Իսպանիայում

Հունգարացիների արշավանքն Իսպանիա տեղի է ունեցել 942 թվականի հուլիսին։ Դա եղել է ամենահեռավոր արևմտյան արշավը, որը հունգարացիները նախաձեռնեցին Կենտրոնական Եվրոպա արտագաղթելու ընթացքում[1][2]։ Հունգարական բանակը հատեց Եվրոպայի զգալի տարածքը և պաշարեց Պիրենեյան թերակղզուց այն կողմ գտնվող երեք քաղաքներ։ Կորդովսկի խալիֆայության բանակը ջախջախելով և տեղի ղեկավարներից մեկին գերի վերցնելով, նրանք մեծ փրկագին ստանալուց հետո լքեցին երկիրը։ Չնայած դրա կարճ տևողությանը, արշավանքը նկատելի ազդեցություն ունեցավ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա։

Առաջին անգամ հունգարացիները, հնարավոր է, հասան մինչև Նիմ և Պիրենեյան թերակղզի 924-925 թվականների գաղթի ժամանակ։

Այսօրվա միակ հայտնի փաստաթուղթը, որը ամրագրել էր Պիրենեյան թերակղզու միջով անցնելու հունգարացիների արշավանքը, պահպանվել է Իբն Հայանի «Քիթաբ ալ-Մուկտաբիս» գրքում («Նա, ով փնտրում է գիտելիք ալ-Անդալուսի պատմությունից»), ստեղծագործությունն ավարտվել է հեղինակի մահից առաջ, 1076 թվականին։ Իբն Հայանի հունգարացիների մասին պատմությունը հիմնված էր X դարում կորած աղբյուրի վրա. ըստ այդմ, հունգարական ջոկատը անցել է Լանգոբարդական թագավորության միջով (ժամանակակից Իտալիայի հյուսիսում), իսկ հետո՝ ժամանակակից Ֆրանսիայի հարավով, գրեթե անդադար կռվելով այդ ճանապարհին։ Ապա հունգարացիները ներխուժեցին Տագր ալ-Ակն՝ Կորդովայի խալիֆայության հյուսիսարևմտյան սահմանամերձ նահանգ։

942 թվականի հուլիսի 7-ին հիմնական բանակը սկսեց Լերիդայի պաշարումը։ Այդ ժամանակահատվածում Լերիդա, Ուեսկա և Բարբաստրո քաղաքները ղեկավարում էին Բանու ատ-Տավիլիի ընտանիքի անդամները․ առաջին երկուսը ղեկավարում էր Մուսա իբն Մուհամմադը, իսկ Բարբաստրոն գտնվում էր իր եղբոր՝ Յահի իբն Մուհամմադի ղեկավարության տակ։ Լերիդան պաշարելով՝ հունգարական հեծելազորը ներխուժեց Ուէսկա և Բարբաստրո, որտեղ հուլիսի 9-ի ճակատամարտի արդունքում, գերի ընկավ Յահին։

«Նա, ով տեղեկացրել է հունգարցիների մասին, ասաց, որ նրանց հողատարածքը գտնվում է հեռավոր արևելքում, և որ պեչենեկները գտնվում են նրանց հետ հարևանությամբ արևելքում, որ Ռիմայի հողատարածքը նրանցից գտնվում է դեպի Մեքքա, և որ Կոնստանդնուպոլիսի հողատարածքը նրանցից գտնվում է մի փոքր դեպի արևելք։ Նրանց հյուսիսում գտնվում է Մորավիա քաղաքը և ուրիշ քաղաքներ։ Նրանցից դեպի արևմուտք գտնվում են սաքսերն ու ֆրանկները։ Որպեսզի հասնեն Անդալուսիայի հողատարածքին, նրանք անցան մեծ հեռավորություն, որի մի մասը՝ անապատ է․․․ Նրանց ճանապարհը երթի ժամանակ անցնում էր Լոմբարդիայով, որն իրենց հետ սահմանակից էր։ Լոմբարդիա հասնելու համար մ նացել էր ու օթ։ Նրանց բնակավայրը գտնվում էր Դունայում, և նրանք համարվում էին քոչվորներ, ինչպես արաբներն էին՝ առանց քաղաքների և տների, տարբեր վայրերում վրաններում ապրող ...»

Իբն Հայանը նաև յոթ հունգարացիներին անվանում էր «էմիր»- ներ, որը թագավորի կամ տիրակալի համար ընդհանուր տերմին էր. «Նրանք ունեին յոթ առաջնորդ, որոնց մեջ ամենափառավորը Ջիլան էր, նրան հաջորդում էր Էսկերը, նրան էլ՝ Բուլցկուդին, ապա Բաշմանը, Ալպարը, Գլադը և, վերջապես, Խարխադին»։ Ենթադրվում էր, որ նրանք յոթ ջոկատների հրամանատարներ են, ովքեր կազմել էին ընդհանուր բանակ արշավանքների համար, բայց գոյություն ուներ ավելի հավանական տարբերակ, որ դրանք հունգարական ցեղերի յոթ արաջնորդների անուններն էին։ Հնարավոր է, որ Իբն Հայանը ապավինում է բյուզանդական աղբյուրին։ Հետագա պատմագրության մեջ Ալպարին և Գլադին «հիշվում էին» որպես հունգարացիների կողմից պարտված թշնամիներ։ Դյորդ Դյորֆին հաստատում էր, որ 942 թվականից հետո «իշխանության վերաբաշխումը» հանգեցրեց նման արդյունքի։

Հունգարիայի գտնվելու վայրի, նրա ղեկավարների և զավթիչ բանակի առաջխաղացման մասին տեղեկությունը, հնարավոր է, գալիս էր այդ հինգ գերի հունգարացիներից, որոնք Իբն Հայանին համաձայնությամբ, դիմել էին իսլամին և միացել կորդովյան խալիֆի անձնական պահակախմբին։ Յահյան իր ազատության համար վճարեց մեծ փրկագին, և հուլիսի 27-ին արդեն ազատության մեջ էր։ Այնուհետև ուղևորվեց Կորդովա, որպեսզի խոնարհվի Աբդ ար-Ռահման III իշխանին․

«Հետագայում նրանք [գերիները] իսլամացան, և նա նրանց իր մոտ ծառայության վերցրեց։ Հեռավոր Տորտոսայից [942 թվականի սեպտեմբերի 14-ին] լուր եկավ այն մասին, որ [Յահյա իբն Մուխամմադ] մեծ գումար ուղարկեց այդ ″թուրքերի″ համար»։

Չունենալով սննդամթերք ու մեծ բանակի ձիերի համար անասնակեր, մի քանի օրից հունգարացիները լքեցին Պիրենեյան թերակղզին։

Իբն Հայանի համաձայն, ներխուժումը լրջորեն ազդեց տարածաշրջանի ներքաղաքական իրավիճակի վրա․ ռեյդերի և վախի մասին լուրեր, որոնք տարածվեցին մուսուլմանների շրջանում հնարավոր նոր արշավանքներից առաջ, «Ոգեշնչեցին» Լեոնի Ռամիրո II թագավորին հրաժարվել պայմանագրից, որը կնքել էր իշխանի հետ մեկ տարի առաջ 941 թվականին։ Ժամանակակից հետազոտողները ենթադրում են, որ հունգարացիները ավելի շատ պատրվակ էին, քան պատճառ պայմանագրի չեղարկման համար, նրանց ներխուժումն օգտագործվում էր այն բանի համար, որ պայմանագրի չեղարկման ժամանակ «չկորցնեին երեսը»։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]