Հունաստանի պատմության ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունաստանի պատմության ազգային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ
ՎայրOld Parliament House?
Հիմնադրվել է1960
Կայքnhmuseum.gr(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմության ազգային թանգարան (հուն․՝ Εθνικό Ιστορικό Μουσείο), գտնվում է Աթենքում, Ստադու փողոցի վրա։ 1875-1932-ական թվականների ընթացքում պալատը զբաղեցնում էր Հունական պառլամենտը, այդ իսկ պատճառով այժմ էլ շենքը անվանում են հին հունական պառլամենտ (հուն․՝ Μέγαρο της Παλαιάς Βουλής).

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկզբանե այս տարածքում գտնվում էր աֆինական մագնատ Կոնտոսլավլոսի ագարակը։ 1833 թվականին, երբ Աթենքը դարձավ Հունաստանի մայրաքաղաք (Նաֆպլիոնից հետո), Օտտոն թագավորը Կոնտոսլավլոսի տունը դարձրեց իր նստավայրը՝ մինչև նոր նոր թագավորական պալատի կառուցումը. այժմ Հուոնական պառլամենտ։ 1835 թվականին կառուցվել են պարահանդեսի և խնջույքի սրահները։ Սեպտեմբերի 3-ի ապստամբությունից հետո, որը ստիպեց թագավորին սահմանադրություն ներկայացնել, այս շենքում առաջին անգամ հրավիրվեց Ազգային ժողով։

1854 թվականի հոկտեմբերին ամբողջ տունը այրվեց հրդեհի ժամանակ։ Նոր շենքի կառուցումը պլանավորվում էր ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Բուլանգերի նախագծով։ Հաջորդ տարի միջոցների բացակայության պատճառով շինարարությունը դադարեցվեց և վերսկսվեց միայն 1863 թվականին, երբ Օտտոնը գահնկեց էր արվել։ Շինության նախագիծը փոխվեց, այս անգամ հույն ճատարապետ Պանայոտիս Կալկոսի կողմից և շինարարությունը ավարտվեց 1871 թվականին։ Այդ ընթացքում հունական պառլամենտը տեղակայված էր փոքրիկ աղյուսե տնակում՝ հրապարակի հակառակ կողմում, որը հապճեպորեն կառուցել էր 1863 թվականին և քաղաքացիների շրջանում այն ստացել էր Բարակ (հուն․՝ η Παράγκα) անվանումը։

1904 թվականին շենքի դիմաց տեղադրեցին Տեոդորս Կոլոկոտրոնիսի շքեղ արձանը՝ քանդակագործ Սոխոս Լազարոսի հեղինակությամբ (1900):

Հունական պառլամենտը նոր շենք տեղափոխվեց 1875 թվականին և մնաց այնտեղ մինչև այժմյան տեղակայման վայր՝ 1923 թվականին՝ Օտոննի նախկին Թագավորական պալատ։ Այսպիսով այն դարձավ ժամանակակից Հունաստանի պատմության առավել կարևոր իրադարձությունների վկան, ներառյալ՝ վարչապետ Թեոդորոս Դելիյանիսի սպանությունը պառլամենտի աստիճաններին՝ 1905 թվականի մայիսի 31-ին, ինչպես նաև Հունաստանի Հանրապետության հռչակումը՝ 1924 թվականի մարտի 25-ին։

Պառլամենտի տեղափոխումից հետո շենքում տեղակայվեց Հունաստանի արդարադատության նախարարությունը։ 1961 թվականին շենքը ամբողջությամբ վերանորոգվեց, դառնալով Պատմության ազգային թանգարանի տեղակայման վայրը՝ Հունաստանի պատմա-ազգագրական հասարակության տնօրինության տակ։

Թանգարանի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ցուցադրում է Հունաստանի պատմա- ազգագրական հասարակության հավաքածուն (հուն․՝ Ιστορική και Εθνολογική Εταιρεία της Ελλάδος), հիմնադրված 1882 թվականին Էլեթտերիոս Վենիզելոսի նախաձեռնությամբ[1]։ Մինչև թանգարանին փոխանցելը հավաքածուն պահվում էր Ազգային պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր առանձնաշենքում։

Հավաքածուն ներառում է իրեր, որոնք վերաբերում են 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հատուկ ուշադրություն է դարձվում Հունական հեղափոխության իրադարձություններին և ժամանակակից հունական պետության հետագա զարգացմանը։ Հավաքածուում ընդգրկված են՝ հայտնի պատմական դեմքերի զենքեր, անձնական և հիշատակի իրեր, հույն և օտարերկրացի նկարիչների պատմական թեմատիկայով կտավներ, ձեռագրեր, ինչպես նաև ազգային հագուստներ՝ Հունաստանի տարբեր շրջաններից։ Հավաքածուն ներկայացված է շենքի միջանցքներում և սրահներիում, միևնույն ժամանակ Ազգային ժողովի կենտրոնական սրանը օգտագործվում է կոնֆերանսների համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Historical and Ethnological Society of Greece». National Historical Museum. Historical and Ethnological Society of Greece. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի պատմության ազգային թանգարան» հոդվածին։