Հունաստանը և Հայկական հարցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունաստանը և հայկական հարցը, Հայկական հարցի հանդեպ Հունաստանի վերաբերմունքը պայմանավորված է մի շարք գործոններով։ Օսմանյան կայսրությունում հույների և հայերի տնտեսական և հաս-քաղաքական դրության նմանությամբ, կրոն, հարազատությամբ, մեծ տերությունների քաղաքականությունից ունեցած կախվածությամբ և այլն։ Այդ իսկ պատճառով հույների վերաբերմունքը «եղբայրական ժողովրդի» (այսպես էր այն ժամանակ հայերին անվանում հույների եկեղեցական ղեկավարությունը) նկատմամբ հիմնականում համակրական Էր։ Եվ, չնայած դրան, երկու ժողովուրդների ղեկավար շրջաններին չհաջողվեց համագործակցության հիմքեր մշակել ընդհանուր խնդիրների լուծման համար։

Պոլսի կոնֆերանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի և Թուրքիայի հայ բնակչության ներկայացուցիչների միջև շփումներ հաստատելու առաջին փորձերը կատարվել են 1876-77 թթ.-ի ձմռանը՝ արևելյան ճգնաժամի սրման կապակցությամբ Կ.Պոլսում գումարված միջազգային կոնֆերանսի ժամանակ։ Մի կողմից Թուրքիայում հուն, դեսպանը, Կրետեի, Թեսալիայի, Էպիրոսի և Թրակիայի ներկայացուցիչները, մյուս կողմից Կ. Պոլսի հայոց պատրիարք՝ Ներսես Վարժապետյանը, փորձեցին կոնֆերանսի օրակարգի մեջ մտցնել Թուրքիայի հունաբնակ և հայաբնակ նահանգներում վարչական բարենորոգումներ իրականացնելու իրենց պահանջները։ Բայց այդ ջանքերը ապարդյուն անցան, ձախողվեց նաև բուն կոնֆերանսը։ 1877-ի հունիսի 26-ին օսմանական պառլամենտի հույն պատգամավորները վճռական բողոք հայտնեցին օսմանական իշխանություններին Փոքր Uսիայի արևելյան նահանգներում (այսինքն՝ արևմտյան Հայաստանում) քրդերի և չերքեզների կողմից քրիստոնյա (գերազանցապես հայ) բնակչության ջարդերի հանդեպ նրանց հանդուրժող դիրքորոշման կապակցությամբ։ Հայ պատգամավորների հետ այդ համատեղ բողոքի հայտարարությունը կարելի է համարել Օսմանյան կայսրությունում Հայկական հարցի առաջին պաշտոն, արծարծումը։

Հուն-հայկական մերձեցման փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի հարցում հույների (որոնք պահանջում էին վերանայել Բուլղարիայի վերաբերյալ հոդվածները) և հայերի (որոնք ձգտում էին 16-րդ հոդվածի իրականացմանը) շահերը չհամընկան։ Այդուհանդերձ, 1878-ի Բեռլինի կոնգրեսի նախօրեին հույն-հայկական մերձեցման մի փորձ ևս կատարվեց. 1878-ի մայիսին Մանչեստրի և Լոնդոնի հունական և հայկական համայնքները արտահայտվեցին առաջիկա կոնգրեսում փոխաջակցռւթյան օգտին, բայց այդ մտադրությունը ևս իրականություն չդարձավ։

Հունական քաղաքականությունը հայերի նկապտմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ տասնամյակում Հունաստանի պաշտոն, շրջանները առանձնակի հետաքրքրություն չցուցաբերեցին հայկական հարցի նկատմամբ, թեպետ մի շարք հույն դիվանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ (Մ. Բետոս, Ն. Մավրոգորդատոս, Թ. Պասխիտիս և ուրիշներ) այդ ընթացքում հանդես էին գալիս հօգուտ երկու ժողովուրդների մերձեցման, ընդհանրություններ գտնում Կրետեի հույների և հայերի ազատագրական խնդիրների միջև։ 1894-96-ի հայկական կոտորածների ժամանակ, չնայած հալածանքները Օսմանյան կայսրության հույների դեմ ուղղելու իրական վտանգին. վերջիններս հաճախ իրենց համակրանքն էին հայտնում հայերին։ Նրանք մասնակցեցին 1890-ի Գում Գափուի ցույցին, 1895-ի աշնանը Տրապիզոնում և այլ քաղաքներում իրենց տներում թաքցրին ջարդերից փրկված հայերին։ Աթենքում հուն, մամուլը հանդես եկավ հայերի պաշտպանությամբ, հույն մտավորականությունը մի շարք քաղաքական ու մշակութային միջոցառումներ, հանրահավաքներ կազմակերպեց ի նշան համերաշխության հայ ժողովրդի հետ։ Այդ ժամանակաշրջանում հույների նման դիրքորոշումը բացատրվում էր թուրքերի հետ հարաբերությունների սրմամբ. որոշակի դեր էր խաղում նաև այն փաստը, որ Հունաստանի քաղաքականության վրա նշանակալի ազդեցություն ունեցող Մեծ Բրիտանիան 1880-90-ական թթ. որոշ համակրանք էր տածում հայկական հարցի նկատմամբ։ Եվ, այդուհանդերձ, հուն, կառավարությունը շարունակում էր զգուշավոր վերաբերմունք հանդես բերել հայ ազատագրական շարժման նկատմամբ։ Դրա պատճառը հայ-բուլղարական համագործակցությունն էր, որը բացասաբար էր անդրադառնում Հունաստանի պաշտոն, քաղաքականության վրա, հուն, պաշտոնական շրջանները դեմ էին ամեն մի ապստամբության, որը կարող էր սրել իրադրությունը Մերձավոր Արևելքում։ Որոշակի դեր էին խաղում նաև հույն-հայկական եկեդեցական վեճերը Պաղեստինում, հույն և հայ աոևտրական բուրժուազիայի մրցակցությունը և այլն։ Այս հանգամանքներով է հենց բացատրվում հուն, քաղաքականության որոշ հակասականությունը հայերի հանդեպ XX դ. սկզբին։

Հուն-հայկական մերձեցումը XX-դարի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպես, 1905-ի ամռանը, Մակեդոնիայի համար հույն-բուլղարական դիմակայության ուժեղացման և Կրետեի հարցում հույնթուրքական հարաբերությունների լարման շրջանում, Հունաստանի կառավարությունը, անհանգստացած Զմյուռնիա և Փոքր Ասիա տեդափոխելու համար Մարսելից Պիրեյա դաշնակցություն կուսակցության փոխադրած զենքի ու զինամթերքի հայտնաբերման փաստից. Թուրքիայի ճնշման տակ ձեռնամուխ եղավ Ատտիկայի՝ այն ժամանակ դեռևս փոքրաթիվ հայ համայնքի անդամների զանգվածային ձերբակալություններին։ Սակայն հայերի պաշտպանությամբ հանդես եկան հույն լիբերալ գործիչներն ու Աբդուլ Համիդ ll-ի բռնապետության հակառակորդները, որի շնորհիվ ձերբակալված հայերը ազատվեցին և նույնիսկ հայտարարվեցին «ազատության մարտիրոսներ»։ Հայ ժողովրդի հանդեպ հույների համակրական վերաբերմունքը փոքր-ինչ կրկին սասանվեց 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, երբ պարզվեց, որ հայ հեղափոխական դաշնակցությունը դաշն է կնքել երիտթուրքերի հետ, որոնց հույները սկզբից ևեթ չէին վստահում։ Բայց դա Կիլիկիայի հույներին չխանգարեց օգնության ձեռք մեկնել հայերին 1Ց0Ց-ի ապրիլյան ջարդերի ժամանակ (տես Սղանայի կոտորած 1909). հույն երևելի աշխարհիկ և հոգևոր գործիչները հայերին պաշտպանելու խնդրանքով դիմեցին թուրք, իշխանություններին ու օտարերկրյա հյուպատոսներին, իսկ հույն բնակչությունն ապաստան տվեց հալածական հայերին և այլն։ 1909-ի վերջին Հունաստանի արտգործնախարարությունը, փոխելով իր գործելակերպը, Օսմանյան կայսրության հույներին սկսեց խորհուրդ տալ՝ մերձենալ ոչ թուրք ժողովուրդների, հատկապես՝ հայերի հետ։ Հույն-հայկական մերձեցումը իր արտահայտությունն էր գտնում տարբեր խաղաղ միջոցառումների մեջ՝ հայ և հույն պատրիարքների համատեղ դիմումներ Բարձր դռանը՝ երիտթուրքերի կողմից իրականացվող ձուլման քաղաքականության դեմ, պառլամենտի հայ և հույն պատգամավորների գործողությունների համաձայնեցում և այլն։ Սակայն հուն, և հայկական շրջանների այդպիսի համագործակցությունը սահմանափակվում էր սոսկ առօրյա հարցերով։ Ոչ հայ, ոչ էլ հույն գործիչները այդպես էլ չկարողացան կանխագուշակել գալիք ողբերգությունը։ Հույն-հայկական մերձեցումը ավելի գործնական դարձավ է. Վենիզելոսի կառավարման տարիներին։ Հավաստի անգլական վկայություն կա այն մասին, որ 1913-ի աշնանը Հունաստանից Զեյթուն է առաքվել 7 հազար հրացան, ամենայն հավանականությամբ, սպասվող նոր հույն-թուրքական ընդհարումից առաջ այնտեղ ուշադրությունը շեղող ճակատ ստեղծելու համար։

Հունական քաղաքականությունը 1915 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ հույների 1913-14-ի հալածանքները, հայերի 1915-16-ի ցեղասպանությունը և Պոնտոսի հույների 1916-22-ի բնաջնջումը թուրքական կառավարող շրջանների՝ կայսրության բռնի թուրքացման քաղաքականության անմիջական հետևանքն էին, այդուհանդերձ երկու ազգերի քաղաքական ղեկավարներին չհաջողվեց ընդհանուր ճակատ կազմել թուրք ջարդարարների դեմ։ Իհարկե, հայերի զանգվածային ոչնչացման ժամանակ անվանի հույն գործիչները մերթընդմերթ բողոքում էին (ինչպես, օրինակ հուն, միտրոպոլիտ Խրիսանթը) այդ վայրագությունների դեմ, իսկ հասարակ հույն ժողովուրդը ամեն կերպ թեթևացնում էր հալածական հայերի վիճակը։ Եղան նաև համատեղ զինված դիմադրության փորձեր (1915-ի նոյեմբերին պոնտական Գարահիսարում, հույնհայկական պարտիզանական խմբերի գործողությունները Սամսունի մերձակա լեռներում և այլն)։

Հուն-հայկական համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայց հույն-հայկական քաղաքական համագործակցությունը շատ ավելի իրական դարձավ միայն 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից և Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո։ Այդ համագործակցությունը սկսվեց 1920-ի Մուդրուսի զինադադարից անմիջապես հետո, Հունաստանի պրեմիեր մինիստր է. Վենիզելոսի նախաձեռնությամբ, որը հետևողականորեն ձգտում էր երկու ժողովուրդների տևական մերձեցման։ Երեք տարվա ընթացքում կատարվեցին բազմաթիվ համատեղ քայլեր, հազարավոր որբերի ու փախստականների տեղավորման համատեղ գործողություններ, Պոնտոսում հայ-հունական ֆեդերացիա ստեղծելու համաձայնագրերի ստորագրում.1918 ին՝ Անդրկովկասում, 1921-22-ին Հոնիայում և Կիլիկիայում համատեղ ռազմական ջանքերի նախապատրաստում, փոխաջակցություն դիվանագիտական ասպարեզում, հայկական դիվանագիտական ներկայացուցչության բացում Աթենքում (1919) և այլն։ Այս մերձեցումը նույնպես տարբեր պատճառներով սպասված արդյունքը չտվեց։ Երկու ժողովուրդներն էլ բազմաթիվ օբյեկտիվ դժվարություններ էին զգում գրեթե բոլոր, հատկապես ռազմական բնագավառում, մանավանդ, երբ նրանց լքեցին երբեմնի դաշնակիցները (Անտանտը)։ Կային նաև սուբյեկտիվ պատճառներ, ինչպես անփորձությունն ու պարզապես քաղաքական անհեռատեսությունը առանձին քաղաքական գործիչների, որոնք այդպես էլ չկարողացան ստեղծել հույն-հայկական համագործակցության ամուր հիմքեր։ է. Վենիզելոսի և Ա. Ահարոնյանի 1920ի Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը, որով ճանաչվում էին և հայերի, և հույների ազատագրական նկրտումները, հայտնի պատճառներով կրում էր խորհրդանշական բնույթ, պայմանագիրը այդպես էլ ուժի մեջ չմտավ։ Ապարդյուն անցան նաև 1919-22-ի հույն-թուրքական պատերազմում պարտված Հունաստանի ջանքերը 1922-23-ի Լոզանի կոնֆերանսում՝ Թուրքիայում մնացած հայերի համար որոշ արտոնություններ («Հայկական ազգային օջախի» ստեղծում և այլն) ապահովելու ուղղությամբ։ Շատ ավելի շոշափելի եղավ Հունաստանի և հույն ժողովրդի ներդրումը Փոքր Ասիայում հուն, զորքերի պարտությունից հետո Թրակիայից և Զմյուռնիայից փախած տասնյակ հազարավոր հայերին ապաստան տալու և տեղավորելու գործում։ Այդ իրադարձություններից հետո Հունաստանի հայկական համայնքը աճեց և սկսեց նշանակալի դեր խաղալ երկրի տնտեսական և մշակութային կյանքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adoss/des A., Armdniens et JeunesTurcs Les massacres de CHicie, P., 1910; HassiоIisK, The Greeks and the Armenian Massacres, 1890-1896,
  • Neo-Heiiemka, 4 (Austin, Texas), 1981, p 69-109; Shared Illusions.
  • Greek-Armeman Co-Operation in Asia Minor and the Caucasus, 19171922. in: Greece and the Great Britain During World War i, Satonica, 1985, p. 139-192;
  • The Armenian Genocide and the Greeks (1915-1923)։ Response and Records, 1990; Housepian M„ Smyrna, 1922 The Destrudion of a City. Kent (Ohio), 1988
  • Ի. Խասիոտիս (Հունաստան)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։