Հունական բաց համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունական բաց համալսարան
հուն․՝ Ελληνικό Ανοικτό Πανεπιστήμιο
անգլ.՝ Hellenic Open University
Изображение логотипа
Հունական բաց համալսարանի լոգո
ՀապավումΕ.Α.Π.
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսԳիտելիքի մատչելիություն բոլորի համար
Հիմնադրված է1992
Տիպպետական հավատարմագրված հեռավար կրթություն
ՌեկտորՎասիլիս Կարդասիս
Բակալավրիատ17,786
Մագիստրատուրա13,330
Ասպիրանտուրա76
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1] և Greek Universities Network?[2]
Կամպուս10,565 մ²
Երկիր Հունաստան[3]
ՏեղագրությունՊատրաս
Կայքeap.gr

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Հունական բաց համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
Հունական Բաց համալսարանի կամպուսներ

Հունական Բաց համալսարան (հուն․՝ Ελληνικό Ανοικτό Πανεπιστήμιο, անգլ.՝ Hellenic Open University), հունական պետական համալսարան, որը գտնվում է Պատրաս քաղաքում։ Աշխատում է Բրիտանական Բաց համալսարանի օրինակով և ապահովում է բացառապես հեռավար ուսուցում բակալավրի և ասպիրանտուրայի մակարդակով։ Հունաստանի միակ պետական և լիովին հավատարմագրված հեռավար ուսուցման համալսարանն է[4]։

Պատմություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի բաց համալսարանը հիմնվել է 1992 թվականին, բայց աշխատանքը սկսել է 1997 թվականից։ Առաջին 5000 ուսանողներն ընդունվել են 1999 թվականին։ Նույն թվականին էլ աշխատանքի են ընդունվել առաջին 15 գիտաշխատողները։ ԲՈՒՀ-ի վարչական անձնակազմը բաղկացած է մոտ 200 մարդուց։ Համալսարանը բաղկացած է մի քանի դպրոցներից.

  1. Հումանիտար գիտությունների դպրոց
  2. Հասարակական գիտությունների դպրոց
  3. Գիտության և տեխնիկայի դպրոց
  4. Կիրառական արվեստի դպրոց

Ասպիրանտական կրթության համար Պատրասի Բաց համալսարանը համագործակցում է Վրոցլավի տնտեսագիտական համալսարանի հետ[5]։

Համալսարանը մասնակցում է Լեոնարդո դա Վինչիի ծրագրին, իրականացնում է Եվրոպական հանձնաժողովի անընդհատ կրթություն և հանդիսանում է Էրասմուս փոխանակման ծրագրի անդամ։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական Բաց համալսարանը համագործակցում է Եվրոպայի այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ.

Համալսարանը ըստ մեծության Հունաստանի վեցերորդ պետական համալսարանն է։ Արժանացել է Հունաստանի Կրթության նախարարության գերազանցության նշանի[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://www.gunet.gr/en/participating-institutes/
  3. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  4. Открытый университет Греции. (ռուս.)
  5. Distance learning joint MBA programme. Archived 2016-05-10 at the Wayback Machine. Վրոցլավի տնտեսագիտական համալսարանի և Հունական Բաց համալսարանի համագործակցության ծրագիր
  6. «Fun in Numbers (FinN)»։ Hellenic Ministry of Education։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին։ Վերցված է հունիսի 18, 2013  (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]