Նիկոսիայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոսիայի համալսարան
Πανεπιστήμιο Λευκωσίας
University of Nicosia Amfitheatre.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1980 թվական
ՌեկտորMichalis Attalides?
ԱնդամակցությունEuropean Policy Institutes Network? և Եվրոպայի համալսարանների միություն[1]
ԵրկիրԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
ՏեղագրությունՆիկոսիա
Կայքunic.ac.cy
Կոորդինատներ: 35°9′57.100000099597″ հս․ լ. 33°18′52.000000098399″ ավ. ե. / 35.16586111113877422° հս․. լ. 33.31444444447177489° ավ. ե. / 35.16586111113877422; 33.31444444447177489

Նիկոսիայի համալսարան (հուն․՝ Πανεπιστήμιο Λευκωσίας), Կիպրոսի Հանրապետության ամենամեծ մասնավոր համալսարանը, որը ունի մասնաճյուղեր Կիպրոսի երեք քաղաքներում՝ Նիկոսիայում, Լիմասոլում և Լառնակայում[2]:

Մինչև 2007 թվականը համալսարանը հանդես էր գալիս Ինտերքոմեջ անվանումով։ Այս ուսումնարանը համալսարանի կոչում ստանալուց հետո կոչվեց Կիպրոսի պետական համալսարան:

Նիկոսիայի համալսարանը ունի շուրջ 5000 ուսանողներ, որոնցից 4000-ը Նիկոսիայից են[3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոսիայի համալսարանը (որը նախկինում եղել է միջազգային քոլեջ) ներկայումս համարվում է Կիպրոսի ամենահեղինակավոր կառույցներից մեկը, որը հիմնադրվել է 1980 թվականին:

Նիկոսիայի համալսարանը ունի նաև երեք հիմնական մասնաճյուղեր տարբեր քաղաքներում՝Նիկոսիայում, Լիմասոլում և Լառնակայում:

Սկզբում համալսարանը գործել է որպես փոքր ուսումնական հաստատություն, որը կրթում է կիպրացիներին տարբեր մասնագիտական կողմնորոշումներով։

Ներկայումս Նիկոսիայի համալսարանը համարվում է միջազգային համալսարան։ Այստեղի ուսանողները սովորում են անկախ անկախ ազգային և կրոնական դավանանքից։ Այս համալսարանը ապահովում է քաղաքացիների երկաստիճան կրթությունը՝ բակալավրիատ և մագիստրոս։

Բացի այդ այն նաև տալիս է մասնագիտական որակավորում (ACCA, ACA, CAT՝ տարբեր աստիճանով)։

Համալսարանի պատմությունը բնութագրվում է ստրատեգիական աճով։ Այն ներառում է տարբեր ֆակուլտետներ, ինչպես հումանիտար այնպես էլ իրական գիտություններից։ Ֆակուլտետնեից են՝ բժշկություն, իրավագիտություն, տնտեսագիտություն, մաքսային գործ, ծրագրավորում և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]