Հուեինեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Հուեինեն
Huineng.jpg
Ծնվել է638 Գուանչժոու, Գուանդուն, Չինաստան
Մահացել է713 Shaoguan, Գուանդուն, Չինաստան
ՔաղաքացիությունՏան հարստություն
Դավանանքբուդդայականություն
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինչինարեն
ՈւսուցիչDaman Hongren
Huineng Վիքիպահեստում

Դացզյան Հուեի Նեն, երբեմն նաև ասում են Հուի Նեն[1][2][3][4] կամ Հոի Նեն[5] (չին.՝ 慧能, 638—713), չինական չան դպրոցի պատրիարք, Չինաստանի ամենակարևոր անձանցից մեկը: Հուինեն վեցերորդ և վերջին չան պատրիարքն էր: Ճապոնիայում ավելի հայտնի է, որպես Դաիկան Էնո: Հուինենը կարևոր հետք է թողել բուդդայական պայծառացման վրա, նա նաև համարվում է չան դպրոցի հիմնադիրը և ժամանակի ընթացքում դարձավ դրա առաջնորդը[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ պատրիարքը կտրում է բամբուկը, Լյան Կայի նկարը

Հուեինենը ծնվել է Լուի ընտանիքում, 638 թվականին, Սինչժոում (ներկայումս կոչվում է Սինսինդուն, գտնվում է Գուանդուն նահանգում): Երբ նա երեխա էր մահացավ նրա հայրը: Քանի որ նրա ընտանիքը շատ աղքատ էր, նա հնարավորություն չուներ ստանալ կրթություն, դրա պատճառով որոշ ժամանակ անց նա ընտրեց փայտահատի աշխատանքը: Մի անգամ նա լսեց, թե ինչպես էր մի մարդ կարդում Ալմաստե սուտրան և դրանից հետո որոշեց դառնալ հոգևորական: Նա ուղևորվեց հինգերորդ պատրիարք Հունժենի տաճար, այնտեղ նա ուսումնասիրեց սուտրան, որպեսզի դառնա հաջորդ պատրիարքը[6]:

Որոշ ժամանակ անց Հունժենը սկսեց ընտրել իրեն փոխարինողին, աշակերտներին առաջարկելով գրել գատհա (կարճ բանաստեղծություն), որը կարտացոլի գիտությունը: Հուինենը գրել չգիտեր, բայց երիտասարդ հոգևորականի շնորհիվ նա կարողացավ դա անել: Այդ գատհան տեսնելով Հունժենը որոշեց որ իրեն պետք է հաջորդի Հուեինենը: Դրանից հետո հինգերորդ պատրիարքը բոլորից գաղտնի նրան շնորհեց գավաթը և պարեգոտը, դրանով իսկ նրան նշանակելով վեցերորդ պատրիարք[6]:

Հուեինենը վերադարձավ Չինաստանի հարավային շրջանը և հաջորդ 16 տարին անցկացրել է ճգնավորի կյանքով: Պաշտոնապես վեցերորդ պատրիարքի կոչումը նա ստանում է 676 թվականին, Ֆասինսի տաճարում: 677 թվականին նա ուղորևում է Բաոլինսի տաճար, որը գտնվում է Շաուչժոում (ներկայիս Շաոգուանը): Այդ քաղաքի մեկ այլ տաճարում, որը կոչվում է Դաֆանսի, անցկացնում էր Պրադժանյապարամիտայի և պայծառացման «գաղտնի դասեր»: Նրան մի քանի անգամ հրավիրում են ներկայանալ կայսրի առաջ, բայց նա ամեն անգամ հրաժարվում է: Մահվանից հետո կայսր Սյան Ցզունը (806821) նրան շնորհում է «Վեհափառ հայելի» կոչումը[6]:

Մահանալուց առաջ նա ասմունքեց հետևյալ գատհան[7].

Aquote1.png Անշարժության մեջ բարություն չես դաստիարակի:
Վերև բարձրանալով, չար արաք մի գործիր:
Միայնակ մնալուց, հրաժարվիր լսելու և տեսնելու կարողությունից:
Լինելով խաղաղ, սրտիդ հետ մի ապրիր:
Aquote2.png

Դրանից հետո, համաձայն ավանդության, նա ասաց «Ես հեռանում եմ» և անհետացավ:

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուեինենը համարում է, որ իր ուսման մեջ կարևոր դեր է խաղացել «հանկարծակի պայծառացման» ուսմունքը: Նա դա ավելի կոնտրետ բացատրել է իր «Վեցերորդ պատրիարքի սուտրա» գրքում (Լյու ցզու տան ցզին), որը համարվում է նրա ստեղծագործությունների ժողովածուն[6]:

Հուեինենը համարվում է կոան ավանդույթի գլխավոր հիմնադիրներից մեկը: Նրա հայտնի կոանը առաջին երեսի մասին էր. «Ինչպիսի՞ն էր քո դեմքը, քո ծնվելուց առաջ»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Абаев, 2011, էջ 756
  2. Штейнер Е. С. Дзэн-жизнь: Иккю и окрестности. — СПб: Петербургское Востоковедение, 2006. — С. 31.
  3. Солонин К. Ю. Обретение учения. Традиция Хуаянь-Чань в буддизме тангутского государства Си-Ся. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2007. — С. 15. — 266 с. — ISBN 978-5-288-04505-9
  4. Коробов В. Б. Опыт фунционального описания буддийской дхьяны // Буддизм и культурно-психологические традиции народов Востока / отв. ред. Н. В. Абаев. — Новосибирск: Наука, 1990. — С. 101. — 216 с. — ISBN 5-02-029372-5
  5. Завадская Е. В. Книга поучений шестого патриарха [Хой-нэна] // Эстетические проблемы живописи старого Китая. — М.: Искусство, 1975. — С. 304—335. — 438 с.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Титаренко, 1994, Хуэйнэн
  7. Маслов, 2004, «Сутра помоста шестого патриарха Хуэйнэна («Люцзу таньцзин»)»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]