Հորաս Թատլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հորացի Թուտլից)
Picto Info sciences exactes.png
Հորաս Թատլ
HoraceTuttle
HPTuttle-1866.jpg
Ծնվել է մարտի 17, 1837({{padleft:1837|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:17|2|0}})
Newfield
Մահացել է օգոստոսի 16, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:16|2|0}}) (86 տարեկանում)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություն աստղագետ
Հաստատություն(ներ) Հարվարդի աստղադիտարան,
Միացյալ Նահանգների
ռազմածովային աստղադիտարան
Պարգևներ Լալանդի մրցանակ

Հորաս Պարնել Թատլ (դասական տառադարձմամբ՝ Հորացիուս Պարնել Թուտլ, անգլ.՝ Horace Parnell Tuttle, ծնվ. 1837 թ. մարտի 24-ին, Նյուֆիլդ - մահ. 1923 թ. օգոստոսի 1-ին, Վաշինգտոն), ամերիկացի աստղագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականին Թատլը սկսել է աշխատել Հարվարդի քոլեջի աստղադիտարանում, որպես օգնական։ Նա հայտնաբերել է մի քանի գիսաստղեր և հանդիսանում է 109P/Սվիֆթ-Թատլի (հանդիսանում է Պերսեիդներ ասուպային հոսքի աղբյուրը) և 55P/Թեմպլ-Թատլի (հանդիսանում է Լեոնիդներ ասուպային հոսքի աղբյուրը) գիսաստղերի համահայտնաբերողը։ Նրան օժանդակում էր Ասաֆ Հոլլը, ով հաշվարկում էր երկնային մարմինների ուղեծրերը։ Բացի այդ Թատլը հայտնաբերել է (66) Մայա և (73) Կլիտիա աստերոիդները։

1862 թ. նա թողեց Հարվարդը, որպեսզի 9 ամսով մասնակցի քաղաքացիական պատերազմում, որտեղ նա ծառայում էր որպես գանձապահ։ Հետագայում նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում և մասնակցել է մի քանի աշխարհագրական ճանապարհորդությունների։

1884 թվականից նա շարունակել է աշխատել որպես աստղագետ և աշխատել է Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանում, Վաշինգտոնում։