Հորաս Թատլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորաս Թատլ
Horace Tuttle
Ծնվել էմարտի 17, 1837(1837-03-17)
Newfield, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 16, 1923(1923-08-16) (86 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի աստղադիտարան,
Միացյալ Նահանգների
ռազմածովային աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պարգևներ
 Horace P. Tuttle Վիքիպահեստում

Հորաս Պառնել Թատլ (դասական տառադարձմամբ՝ Հորացիուս Պառնել Թուտլ, անգլ.՝ Horace Parnell Tuttle, մարտի 17, 1837(1837-03-17), Newfield, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ - օգոստոսի 16, 1923(1923-08-16), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականին Թատլը սկսել է աշխատել Հարվարդի քոլեջի աստղադիտարանում, որպես օգնական։ Նա հայտնաբերել է մի քանի գիսաստղեր և հանդիսանում է 109P/Սվիֆթ-Թատլի (հանդիսանում է Պերսեիդներ ասուպային հոսքի աղբյուրը) և 55P/Թեմպլ-Թատլի (հանդիսանում է Լեոնիդներ ասուպային հոսքի աղբյուրը) գիսաստղերի համահայտնաբերողը։ Նրան օժանդակում էր Ասաֆ Հոլլը, ով հաշվարկում էր երկնային մարմինների ուղեծրերը։ Բացի այդ Թատլը հայտնաբերել է (66) Մայա և (73) Կլիտիա աստերոիդները։

1862 թ. նա թողեց Հարվարդը, որպեսզի 9 ամսով մասնակցի քաղաքացիական պատերազմում, որտեղ նա ծառայում էր որպես գանձապահ։ Հետագայում նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում և մասնակցել է մի քանի աշխարհագրական ճանապարհորդությունների։

1884 թվականից նա շարունակել է աշխատել որպես աստղագետ և աշխատել է Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանում, Վաշինգտոնում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (5036) Թատլ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)