Հովսիան
Արտաքին տեսք
Հովսիան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | մանրանկարիչ և գրիչ |
Հովսիան (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), մանրանկարիչ և գրիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի վաղ շրջանի «ժողովրդական ուղղության» ներկայացուցիչ։ Ապրել ու ստեղծագործել է XIII դարի 2-րդ կեսին - XIV դարի սկզբին, Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Առբերանի (Քաջբերունիք) գավառի Բերդակ և Հազարակն գյուղերում։ Աշակերտել է Աստվածատուր քահանային։ Հովսիանի ընդօրինակած և պատկերազարդած ձեռագրերից երեք Ավետարան գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (XIII դարի վերջի № 10670, 1306-ի № 4806, 1316-ի № 4818) և մեկը (1298 թ.)՝ Վիեննայի ազգային գրադարանում։ Նրա մի շարք մանրանկարներում գրեթե նույնությամբ պահպանված է վաղ քրիստոնեական արվեստում կիրառված պատկերագրությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 582)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |