Հովհան Կրոնշտադտցի եկեղեցի (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհան Կրոնշտադտցի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրվածսեպտեմբերի 20, 1999
Կոորդինատներ: 47°15′1.0000001008091″ հս․ լ. 39°41′45.000000098796″ ավ. ե. / 47.250277777805777646° հս․. լ. 39.69583333336077402° ավ. ե. / 47.250277777805777646; 39.69583333336077402

Հովհան Կրոնշտադտցի եկեղեցի (ռուս.՝ Церковь Иоанна Кронштадтского), ուղղափառ տաճար Դոնի Ռոստով քաղաքում (Ռոստովի մարզ, Ռուսաստան)։ Կառուցվել է ի պատիվ ուղղափառ սուրբ Հովհաննես Կրոնշտադտցու։ Տաճարը ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։ Կառուցվել է 2010 թվականին ճարտարապետ Գենրիխ Վասիլևիչ Իվանովի նախագծով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ բարեպաշտ Հովհան Կրոնշտադտցու պատվին կառուցված տաճարը միակ ուսանողական տաճարն է Ռոստովի և Նովոչերկասկի թեմի տարածքում։ Այս տաճարի պատմությունը սկսվել է 1992 թվականին, երբ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարանին կից տնային եկեղեցու բացումը։ Առաջին արարողությունն այդ եկեղեցում տեղի է ունեցել 1993 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հաջորդ տարվա հուլիսի 12-ին Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնն օծել է շինարարության վայրը, իսկ հուլիսի 26-ին սկսվել են շինարարական աշխատանքները: Առաջին Սուրբ պատարագը կատարվել է 1994 թվականի հունիսի 3-ին։

Շուտով որոշում կայացվեց կառուցել Հովհան Կրոնշտադտցու նոր տաճար։ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ը 1999 թվականին այցելել է համալսարան և Ժողովրդական ապստամբության հրապարակում օծել հիմնաքարն ու կառուցման վայրը։ 2004 թվականին կառուցվել են գմբեթներն ու խաչը։ Տաճարին կից գործում է կիրակնօրյա դպրոց[1]։ 2005 թվականի մարտի 14-ից ծխական համայնքի ժամերգությունները տեղափոխվել են սուրբ առաքյալներ Պետրոսի ու Պողոսի անվան կողմնասեղան, որը կազմակերպվել էր ապագա տաճարի կիսանկուղային տարածքում։ Տաճարը կառուցվել է դասական ոճով (ի տարբերություն Դոնի Ռոստովում իշխող «բյուզանդականի»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]