Հովհան Եկեղեցացի
Արտաքին տեսք
Հովհան Եկեղեցացի | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Հովհան Եկեղեցացի |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Հովհան Եկեղեցացի (4-րդ դար, Եկեղյաց, Բարձր Հայք, Մեծ Հայք - 5-րդ դար), հայ հոգևորական, թարգմանիչ, Մեսրոպ Մաշտոցի աշակերտը[1][2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհան Եկեղեցացին Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառից էր, եղել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտը։ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ և Հովսեփ Պաղնացու հետ մասնակցել «Առակաց գրքի» հայերեն թարգամանությանը[3]։ Դրանից հետո անցել են Հին կտակարանի 22 հայտնի գրքերը հայերեն թարգմանելուն[3]։ 424 թվականին, Արձան Արծրունու հետ ուղարկվել է Կեսարիա և ապա Բյուզանդիոն՝ հունարեն սովորելու և թարգմանությամբ պարապելու[1]։
Հովհան Եկեղեցացու գերեզմանը գտնվում է Մշո Առաքելոց վանքում[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 539.
- ↑ 2,0 2,1 «Հնոց եւ նորոց․ Պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէսի Խորենացւոյ», Գարեգին Սրվանձտյան, 1874, Կ․Պոլիս, էջ 13․
- ↑ 3,0 3,1 3,2 «Վարք Մեսրոպ Մաշտոցի», Կորյուն, աշխ․՝ Արտաշես Մաթևոսյան, Երևան, 1994, էջ 42, .