Հովհաննես Վարդապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Վարդապետյան
Ծնվել է1826
Սայդա, Լիբանան
Մահացել էնոյեմբերի 21, 1908(1908-11-21)
Բեյրութ, Լիբանան
Մասնագիտությունաստվածաբան

Հովհաննես Վարդապետյան (1826, Սայդա, Լիբանան - նոյեմբերի 21, 1908(1908-11-21), Բեյրութ, Լիբանան), հայազգի գիտնական, աստվածաբան, մշակութային գործիչ։ Արաբական միջավայրին ծանոթ է Յուհաննա Վարդապետ, եվրոպականին՝ Ջոն Ուարդապետ անուններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բեյրութին մերձական Աբեյհ գյուղի միսիոներական քոլեջում, աստվածաբանական բարձրագույն կրթությունն ստացել է Շոտլանդիայում, բժշկականը՝ Էդինբուրգում և Նյու Յորքում։ Եղել է արաբական լուսավորական կազմակերպության՝ գիտությունների և արվեստների տարածման սիրիական ընկերության (1847-1857), Բեյրութի սիրիական գիտական ընկերության (1867-1873) և Գիտությունների արևելյան ակադեմիայի (1882-1885) հիմնադիրներից ու նախագահի տեղակալ։ Դ․ Բլիսի և Կ․ վան Դեյկի հետ 1886 թվականին հիմնադրել է Բեյրութի Սիրիական քոլեջը (այժմ՝ ամերիկյան համալսարան)։ Գրել է մեկ տասնյակից ավելի բժշկական դասագրքեր (արաբերեն), նաև՝ «Սիրիայի կրոնների վերաբերյալ հետազոտություններ» (անգլերեն,1860) աշխատությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 325