Հովհաննես Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1902 Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 11, 1950 (48 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ստեփանյան Հովհաննես Ստեփանի (հունվարի 15, 1902, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1950, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1948 թ.), պրոֆեսոր (1950 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թ-ին ավարտել է Դոնի (Նովոչերկասկի) պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Զանգեզուրի պղնձի կոմբինատում որպես երկրաբան, ղեկավարել Հայաստանի հյուսիսում երկրաբանա-հետախուզական աշխատանքները (1930-1935 թթ.)։ 1935-1950 թթ.-ին Ստեփանյան Հովհաննեսը դասավանդել է Երևանի համալսարանում։ Եղել է երկրաբանական ֆակուլտետի դեկան և կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչ (1938-1950 թթ.)։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են Հայաստանի հյուսիսային շրջանների պղինձ-հրաքարային և բազմամետաղային հանքայնացման, շերտագրության, տեկտոնիկայի և մագմատիզմի հարցերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Հունվարի 15 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 11 մահեր
- 1950 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ գիտնականների մասին
- Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ երկրաբաններ
- Հայ պրոֆեսորներ