Հովհաննես Սեթյան
Հովհաննես Սեթյան | |
|---|---|
| Ծնվել է | 1853[1][2] |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | 1930[1][2] |
| Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս[2] |
| Գրական անուն | Եոսեյ Վանաեթնսեհ[2] |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
Հովհաննես Սեթյան (արմտ. հայ.՝ Յովհաննէս ՍԷթեան. 1853[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1930[1][2], Կահիրե, Եգիպտոս[2]), հայ արձակագիր, բանաստեղծ և ուսուցիչ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեթյանը ծնվել է 1853 թվականին Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի հայկական դպրոցներում, աչքի ընկել բարձր առաջադիմությամբ, ստեղծագործելու ձիրքով, դասավանդելու ունակություններով և շուտով դարձել է ուսուցիչ։ 1896 թվականին նա մազապուրծ փրկվել է սուլթան Համիդի օրոք կազմակերպված հայկական ջարդերից և բնակություն է հաստատել Եգիպտոսի մայրաքաղաքում՝ Կահիրեում, որտեղ էլ անց է կացրել իր կյանքի մնացած մասը[4]։
Պոեզիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեթյանը պատկանում էր XIX դարի հայ գրական ասպարեզում ծնունդ առած պոետական այն շարժմանը, որը հակադրվում էր գրական ռեալիստական և ռոմանտիկական ուղղություններին։ Նա գտնվում էր այդ հակամարտության սահմանագծում, սակայն ավելի շատ հակված էր դեպի ռոմանտիկ ոճը։
Սեթյանը գրել ու լույս է ընծայել բանաստեղծական բազմաթիվ ժողովածուներ, այդ թվում՝ Գրական զբոսանք (1882), Յուզման ժամեր (1888), Բլուրն ի վեր (1896), Տարագրին քնարը (1912) հատորյակները։ Իսկ նրա պատմվածքներն ու արձակ այլ գործերը ամփոփված են «Արշալոյսէն վերջալոյսի» գրքում, որը 1912 թվականին հրատարակվել է Կահիրեում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 267.
- ↑ Hacikyan, Agop; Gabriel Basmajian; Edward S. Franchuk (2005). Nourhan Ouzounian (ed.). The Heritage of Armenian Literature Volume III: From the Eighteenth Century to Modern Times. Detroit, MI: Wayne State University Press. էջ 467. ISBN 0-8143-2815-6. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 4,0 4,1 Hacikyan, Agop; Gabriel Basmajian; Edward S. Franchuk (2005). Nourhan Ouzounian (ed.). The Heritage of Armenian Literature Volume III: From the Eighteenth Century to Modern Times. Detroit, MI: Wayne State University Press. էջ 467. ISBN 0-8143-2815-6. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.Hacikyan, Agop; Gabriel Basmajian; Edward S. Franchuk (2005). Nourhan Ouzounian (ed.). The Heritage of Armenian Literature Volume III: From the Eighteenth Century to Modern Times. Detroit, MI: Wayne State University Press. p. 467. ISBN 0-8143-2815-6. Retrieved 19 October 2011.
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 267)։ |