Հովհաննես Սահակյան (մարզիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Սահակյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Սահակյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիկ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 19, 1946(1946-03-19)
Ծննդավայր՝Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝1971

Հովհաննես Սահակյան (մարտի 19, 1946(1946-03-19), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1971), խորհրդային մարզիկ, ազատ ոճի ըմբիշ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Ուկրաինայի ԽՍՀ հնգակի չեմպիոն, Ուկրաինական ԽՍՀ սպարտակիադայի հաղթող, ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ գավաթակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Սահակյանը ծնվել է 1946 թվականի մարտի 19-ին Խարկով քաղաքում։ Վաղ մանկությունից սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 16 տարեկանում սկսել է մարզվել Ուկրաինայի ԽՍՀ վաստակավոր մարզիչ Լեոնիդ Դունայի մոտ։ Ընդամենը երկու տարի անց՝ 18 տարեկանում, Հովհաննես Սահակյանը դարձավ Ուկրաինայի ԽՍՀ-ի չեմպիոն՝ 57 կգ քաշային կարգում՝ մեծահասակների պայքարում։ Իր կարճ մարզական կարիերայի ընթացքում նա հասցրել է դառնալ Ուկրաինայի ԽՍՀ հնգակի չեմպիոն, ինչպես նաև սպարտակիադայի հաղթող, ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ գավաթակիր։ Հովհաննես Սահակյանն ընդգրկվել էր ԽՍՀՄ հավաքականի կազմում, որի հետ պետք է մեկներ Մյունխեն՝ մասնակցելու 1972 թվականի Ամառային օլիմպիական խաղերին։ Սակայն այդ ծրագրին վիճակված չէր իրականանալ։ Հովհաննես Սահակյանը մահացել է 1971 թվականին[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի ԽՍՀՄ չեմպիոն (5)
  • Ուկրաինայի ԽՍՀ սպարտակիադայի հաղթող (1)
  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր
  • ԽՍՀՄ գավաթակիր (1)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականից Խարկովում ընթանում է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի անունը կրող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար։ Մրցաշարը հիմնադրվել է զոհված մարզիկի ընկերների և մարզչի կողմից։ Այսօր Ուկրաինայի հայերի միության և տեղական իշխանությունների աջակցությամբ անցկացվող մրցաշարը Ուկրաինայի չորս մրցաշարերից մեկն է, որտեղ հաղթողներին տրվում է սպորտի վարպետի կոչում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Александра Васильчук (2012 թ․ մարտի 30). «Сергей Грдзелидзе: «Он поддерживал в команде бойцовский дух»». Ассоциация спортивной борьбы Украины. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  2. Александра Васильчук (2009 թ․ հոկտեմբերի 14). «Президент СК „Галицкие львы" рассказал о рождении турнира „Терновое поле"». Ассоциация спортивной борьбы Украины. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  3. «В Харькове прошел традиционный турнир Ованеса Саакяна». wrestlingua.com. 2013 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.