Հովհաննես Սահակյանի հուշամրցաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես Սահակյանի հուշամրցաշար, Հովհաննես Սահակյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի տղամարդկանց միջազգային մրցաշարը, որն անցկացվում է ամեն տարի Խարկովում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարն ավանդաբար անցկացվում է գարնանը Ուկրաինայում՝ Խարկովի մարզկենտրոն Խարկով քաղաքում։ Այն հիմնադրվել է 1972 թվականին՝ ի պատիվ ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի, ով ողբերգականորեն մահացել է 1971 թվականին։ Որպես մրցաշարի կազմակերպիչներ հանդես են գալիս մահացած ըմբիշի ընկերներն ու մարզիչը։ Մրցաշարը Ուկրաինայի չորս մրցաշարերից մեկն է, որտեղ մրցաշարի հաղթողները ստանում են սպորտի վարպետի կոչում[1]։ Միջոցառումն անցկացվում է Ուկրաինայի հայերի միության, Խարկովի մարզային «Ազատ ոճի ըմբշամարտի սպորտային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության, ինչպես նաև Խարկովի մարզային և քաղաքային վարչակազմի աջակցությամբ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Александра Васильчук (2009 թ․ հոկտեմբերի 14). «Президент СК „Галицкие львы" рассказал о рождении турнира „Терновое поле"». Ассоциация спортивной борьбы Украины. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. Александра Васильчук (2012 թ․ մարտի 30). «Сергей Грдзелидзе: «Он поддерживал в команде бойцовский дух»». Ассоциация спортивной борьбы Украины. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին.