Jump to content

Հովհաննես Նաղաշյան (անասնաբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Նաղաշյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նաղաշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Նաղաշյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1950(1950-06-12)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 11, 2021(2021-08-11) (71 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1974)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր (1994)
Մասնագիտությունանասնաբույժ և դասախոս
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հավհաննես Զավենի Նաղաշյան (հունիսի 12, 1950(1950-06-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 11, 2021(2021-08-11)), հայ անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2002)։ Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2004)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Նաղաշյանը ծնվել է 1950 թվականի հունիսի 12-ին, Երևանում։ 1968-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը` ստանալով անասնաբույժ որակավորում։ 1974-1975 թվականներին եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի ավագ լաբորանտ, 1976-1984 թվականներին՝ Հիգիենայի և թունաբանության համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղի կրտսեր գիտաշխատող, 1984-1988 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ թերապիայի ամբիոնի ասիստենտ։ 1984-1994 թվականներին աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, 1988-1994 թվականներին եղել է ինստիտուտի թերապիայի ամբիոնի դոցենտ, 1994-2011 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մակաբուծաբանության ամբիոնի վարիչ, 2001-2009 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր[2][3]։
1996 թվականից վերապատրաստում է անցել ձկների հիվանդությունների գծով Կավալա քաղաքի ձկնաբուծական գիտական կենտրոնում, Հունաստան, 1987 և 2002 թվականներին՝ Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժական ակադեմիայում, 2009 թվականին՝ Բարսելոնայի ինքնավար համալսարանում։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետազոտությունները վերաբերում են անասնաբուժական մակաբուծաբանության տարբեր հիմնախնդիրներին։ Մշակել է կենդանիների ինվազիոն հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման նոր մոտեցումներ։ Հեղինակ է «Մակաբուծաբանության ուսումնական ատլասի» (2000), «Մակաբուծաբանություն և կենդանիների ինվազիոն հիվանդություններ (2003) դասագրքի, «Ձկների հիվանդություններ (2005) և «Կենդանիների ինվազիոն հիվանդություններ (2006) ուսումնական ձեռնարկների։ Գիտական զեկուցումներով հանդես է եկել Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Հունաստանում և այլն։ Հեղինակ է գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, ատլասների և բազմաթիվ ՀՀ արտոնագրերի[2]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գյուղատնտեսական կենդանիների հատուկ վտանգավոր վարակներ։ Ուսումնական ձեռնարկ / Հ. Զ. Նաղաշյան և ուրիշներ։ Երևան։ Հեղ. հրատ., 2017[4]:
  • Կենդանիների ինվազիոն հիվանդություններ։ Լաբորատոր-գործնական պարապմունքների ձեռնարկ։ ՀՊԱՀ հրատարակչություն, 2006 - 24 էջ[5]։
  • Ձկների հիվանդություններ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան։ ՀԳԱ, 2005[6]։
  • Մակաբուծաբանություն և կենդանիների ինվազիոն հիվանդություններ։ Ա. հ., 2003 - 408 էջ[7]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի անասնաբուժական (կենդանաբուժություն) ԳԱ միության անդամ (2005)
  • Անասնաբույժ մակաբուծաբանների ամերիկյան միության անդամ
  • ՌԳԱ-ին կից մակաբուծաբանների միության անդամ
  • «Լաբորատոր կենդանիներ» ամերիկյան գիտական միության անդամ (2006)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13972
  2. 2,0 2,1 Administrator. «Նաղաշյան Հովհաննես Զավենի». anau.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 207։
  4. Նաղաշյան, Հ Զ; Վարդանյան, Ա Վ; Գրիգորյան, Ս Լ, eds. (2017). Գյուղատնտեսական կենդանիների հատուկ վտանգավոր վարակներ։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Հեղ. հրատ. ISBN 9789939021263.
  5. Նաղաշյան, Հովհաննես Զավենի (2006). Կենդանիների ինվազիոն հիվանդություններ։ Լաբորատոր-գործնական պարապմունքների ձեռնարկ. ՀՊԱՀ հրատ. ISBN 9789994152209.
  6. Նաղաշյան, Հ Զ (2005). Ձկների հիվանդություններ։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: ՀԳԱ.
  7. Նաղաշյան, Հ Զ (2003). Մակաբուծաբանություն եւ կենդանիների ինվազիոն հիվանդություններ. Ա. հ. ISBN 9789994190843.