Հովհաննես Մյուհենտիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մյուհենտիսյան
արմտ. հայ.՝ Յովհաննէս Միւհենտիսեան
Ծնվել էփետրվարի 21 (մարտի 5), 1810[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էնոյեմբերի 17 (29), 1891[1] (81 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՍկյուտարի ճեմարան[1]
Մասնագիտությունհրատարակիչ, փորագրիչ և ոսկերիչ

Հովհաննես Գևորգի Մյուհենտիսյան (փետրվարի 21 (մարտի 5), 1810[1], Կոստանդնուպոլիս[1] - նոյեմբերի 17 (29), 1891[1], Կոստանդնուպոլիս[1]), հայ տպարանատեր-հրատարակիչ, գրաձուլիչ, փորագրող, ոսկերիչ, հայկական նոր տպատառերի ստեղծող։

Չափագետ և տոմարագետ Գևորգ Մյուհենտիսյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սկյուտարի վարժարանը։ Աշակերտել է Համբարձում Լիմոնջյանին, նրա ղեկավարությամբ ուսումնասիրել արլ․ և հայ երաժշտության տեսությունը, տիրապետել նոր հայկական ձայնագրությանը։ Հայ երաժշտությանը Մյուհենտիսյաի մատուցած նշանակալից ծառայությունը Լիմոնճյանի նոտային համակարգի նշանների տպագրական ձևերի ստեղծումն է և կաղապարների ձուլումը։ Արիստակես Հովհաննիսյանի հետ պաշտպանել է այդ նոտագրությունը, տարածել և պրոպագանդել այն։ Տիրապետել է ոսկերչական արհեստին։ 1839 թվականից եղել է Սկյուտարի Ս. Երուսաղեմի անվան նորաբաց ճեմարանի տպարանապետը, 1844—1845 թվականներին հիմնել է սեփական տպարան, ապա գրաձուլարան։ Նրա ստեղծած նուրբ ու գեղեցիկ տպատառերը ժամանակին օգտագործվել են ոչ միայն Կ․ Պոլսի, այլև Թիֆլիսի և հայաշատ այլ վայրերի տպարաններում։ Իր պատրաստած հատուկ գործիքներով դյուրացրել է տառերի ձուլումն ու գրաշարությունը։ Կ․ Պոլսի երեք թաղամասերում հիմնած տպարաններում հրատարակել է ավելի քան 200 անուն գիրք, ինչպես նաև «Հայաստան», «Բուրաստան», «Մասիս», «Նոյան աղավնի», «Աստղիկ արևելյան», «Կիլիկիա», «Զեփյուռ հայրենյաց», «Ժամանակ» և այլ պարբերականներ։ Մեծ վաստակ ունի նաև թուրք, տպագրության զարգացման գործում, որի համար անվանվել է «Թուրքական Գուտենբերգ» և արժանացել կառավարական պարգևների։ 1847 թվականին հրատարակել է «Հայտարարություն վասն նորակերտ տառիցս» երկը, ուր շարադրված են նրա հայացքները տպագրության արվեստի, տպատառերի և իր գործունեության սկզբնական շրջանի մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թեոդիկ, Տիպ և տառ, ԿՊ, 1912, էջ 73-80։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 649