Արիստակես Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արիստակես Հովհաննիսյան
Ծնվել է1812 հոկտեմբերի 7
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էփետրվարի 27, 1878(1878-02-27) (տարիքը 65)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Ազգությունհայ
Մասնագիտություներաժշտագետ

Արիստակես Հովհաննիսյան, (1812, հոկտեմբերի 7, Կոստանդնուպոլիս - 1878, փետրվարի 27, Կոստանդնուպոլիս), հայ երաժշտական գործիչ, ձայնագրագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստակես Հովհաննիսյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է Համբարձում Լիմոնջյանի ավագ աշակերտն ու գործի շարունակողը։

Լրացրել է նոր հայկական ձայնագրության տևողության նշանները, սահմանել նրանց անունները, ինչպես և արագության չափերը (ծանր, չափավոր, հորդոր), փորձել է ձայնանիշներին նոր միավանկ անուններ տալ (ահ, նի, զի, բի, ֆի, լի ևն), որոնք հետագայում չեն կիրառվել։ Եղել է Կոստանդնուպոլսի Գափու եկեղեցու դպիրը, Լիմոնճյանքի մահից հետո՝ նաև Մայր վարժարանի երաժշտության դասատու։ Կատարել է շարականների գրառումներ, չափածոյի վերածել արձակ խոսքերը (մերժվել է Կոստանդնուպոլսի երաժշտական հանձնաժողովի կողմից)։ Գ. Երանյանի հետ ձեռնարկել է եվրոպական նոտագրությամբ հայ առաջին երաժշտական հանդեսի՝ «Քնար արևելյանի» հրատարակությունը (1857 թվական, տևել է մեկ տարի)։ Գրել է հոգևոր թեմաներով երգեր, «Լևոն առաջին իշխան Կիլիկիո և որդի նորին կույր Ռուբեն» երգախառն թատերգության (բեմադրությունը՝ 1872 թվական) երաժշտությունը, որոնք չեն պահպանվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 568 CC-BY-SA-icon-80x15.png