Հովհաննես Մարիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մարիկյան
Ծնվել էապրիլի 18, 1952(1952-04-18) (72 տարեկան)
ԾննդավայրՀեշտիա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունբանաստեղծ և մանկավարժ

Հովհաննես Մերգելոսի Մարիկյան (ապրիլի 18, 1952(1952-04-18), Հեշտիա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, Վրաստանի Բոգդանովկայի (այժմ Նինոծմինդայի մունիցիպալիտետ) շրջանում։ Հայ բանաստեղծ, մանկավարժ։ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ (1999)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մարիկյանը ծնվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում Մերգելոսի Մարիկյանի և Մարիա Գոմցյանի ընտանիքում։ 1969 թվականին ավարտել է Հեշտիայի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

1970 և 1974-1992 թվականներին դասավանդել է Հեշտիա գյուղում։ 1971 թվականին զորակոչվել է ԽՍՀՄ Զինված ուժեր։ Պահեստային սպա է։ Հեղինակ է 8 չափածո և արձակ ժողովածուների։

Լույս է տեսել Հովհաննես Մարիկյանի «Մորս համար» (1993), «Կալանված կարոտ» (1999), «Հառաչող ողբերգություն» (1999), «Ցավի բողբոջներ» (2000), «Կյանք կյանքից հետո» (2002), «Ավանդապաշտ հերոսուհու փնջածաղիկը» (2006), «Հարազատը հարազատին սատար» (2008), «Մայրամուտ» (2013) ժողովածուները։ Տպագրվել է նաև «Վերնատուն», «կամուրջ» տարեգրքերում, Վրաստանի, Հայաստանի պարբերականներում։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվոգրով, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության շնորհակալագրով։ 2017 թվականի նոյեմբերի 11-ին , Հովհաննես Մարիկյանը պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության <<Մայրենիի դեսպան>> մեդալով` սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման համար[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մորս համար, բանաստեղծությունների ժողովածու, 1993։
  • Կալանված կարոտ, բանաստեղծությունների ժողովածու, 1999։
  • Հառաչող ողբերգություն, բանաստեղծությունների ժողովածու,1999։
  • Ցավի բողբոջներ, պոեմ, բանաստեղծություններ, 2000։
  • Կյանք կյանքից հետո, արձակ և չապածո, 2002։
  • Ավանդապաշտ հերոսուհու փնջածաղիկը, արձակ և չափածո, 2006։
  • Հարազատը հարազատին սատար, արձակ և չափածո, 2008։
  • Մայրամուտ, բանաստեղծությունների ժողովածու, 2013։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ մանկավարժ Օֆելյա Մարկոսյան։ Ունի 6 երեխա՝ 5 ազջիկ (Մարիա, Սեդա, Ֆլորա, Արփինե, Արմինե) 1 արու զավակ (Մերգելոս) և 6 թոռ ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Поэту Марикяну вручили медаль». nor.ge (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. ««Արժանի պարգև և համալրում»». armenianchurch.ge. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]