Հովհաննես Ծովիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Ծովիկյան
Ծնվել է1885
Մահացել է1954
Ազգությունհայ
ԿրթությունՀարվարդի համալսարան

Հովհաննես Ծովիկյան (1885, Խարբերդ - 1954), հայ գրական-մշակութային գործիչ։

Կրթությունն ստացել է Խարբերդի Եփրատ քոլեջում։ 1900 թ.-ին մեկնել է ԱՄՆ, սովորել Հարվարդի համալսարանում։ Ունեցել է գրական-մշակութային գործունեություն։ Աշխատակցել է ամերիկահայ մի շարք պարբերականների («Հայաստանի կոչնակ», «Պայքար» և այլն)։ Առանձին գրքով լույս է տեսել նրա «Յո՞ երթաս, ամերիկահայություն» աշխատությունը։ Եղիշեի «Պատմութիւն Վարդանանց պատերազմին» երկը գրաբարից թարգմանել է աշխարհաբար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Բ, Ե., 1981, էջ 80։