Հովհաննես Թերզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հովհաննես Թերզյան
Ծնվել էֆորմատը սխալ է(1883)
Մահացել էֆորմատը սխալ է(1915)
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Դավանանքքրիստոնեություն
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումհա­զա­րա­պետ
ԱշխատավայրՏիգ­րա­նա­կեր­տի «Յա­ռաջ­դի­մական վար­ժա­րա­ն»
Երզնկայի Ազի­զիե հի­վան­դա­նո­ց
Պաշտոնվար­ժա­րա­նի նախագահ
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Հովհաննես Կիրակոսի (Կարապետի) Թերզյան (1883 (1888) - 1915 (1916)), հայ բժիշկ, ՀՅԴ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1883 (1888) թվականին Տիգրանակերտի նահանգի կենտրոն Տիգրանակերտ քաղաքում, հայ առաքելական ընտանիքում։ Հայրը՝ դերձակ (թուրքերեն՝ թերզի) Չութպարմաղյան Կիրակոսը, Տիգրանակերտում հայտնի էր իբրև ազգասեր, հայրենասեր, ուսումնասեր, բարերար մարդ։

Հովհաննես Թերզյանը նախնական կրթությունն ստացել է Սբ. Կիրակոս եկեղեցուն կից ազգային վարժարանում։ Ավարտել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ քոլեջը։ 1899 թվականին մեկնել է Բեյրութ ուսանելու։ 1904 (1906) թվականին ստացել է «պսա­կա­վոր ար­վես­տից» վկայականը։ 1904 (06)-10 թվականներին սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Եղել է Համալսարանի Հայուսանողական միության հիմնադիրներից մեկը։ 1905 թվականին՝ համալսարանում ուսանելու ժամանակ, ՀՅԴ հիմնադիրներից, գյուղատնտես Սիմոն Զավարյանի ազդեցության տակ ընդունվել է ՀՅԴ շարքերը և դարձել ՀՅԴ Բեյրութի կոմիտեի հիմնադիր ու եռանդուն 4 անդամներից մեկը։ 1910 թվականին վերադարձել է Տիգրանակերտ և բժիշկ աշխատել։ Այստեղ ևս աշխույժ մասնակցություն է ունեցել կուսակցական-քաղաքական կյանքին, եղել ՀՅԴ Տիգրանակերտի կենտրոնական կոմիտեի և նրա Գաղտնի մարմնի անդամ։ Եղել է նաև Տիգրանակերտի Բանվորների և Բանվորուհիների միությունների կազմակերպմանն օժանդակողներից մեկը։ 1911 թվականին նրա նախաձեռնությամբ և մի քանի գաղափարակիցների բարոյական ու նյութական աջակցությամբ Կ. Պոլսի Կրթության նախարարությունից արտոնագիր ստանալով վերաբացվել և մինչև 1914 թվականին գործել է Տիգրանակերտի «Յա­ռաջ­դի­մական վար­ժա­րա­նը», որտեղ դասավանդելու էին հրավիրվել առաջադեմ ուսուցիչներ Կ. Պոլ­սից, Խարբերդից, Կարինից և Այն­թա­պից։ Եղել է այդ վարժարանի նախագահը։

Արսեն Յարմանի գրքում Հովհաննես Թերզյանը հիշատակված է նաև Զմյուռնիայի հայկական հիվանդանոցի բժիշկների ցանկում։ 1912-13 թվականներին որպէս օսմանյան բանակի հազարապետ բժիշկ՝ մասնակցել է Բալկանյան պատերազմին։ 1914 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հովհաննես Տիգրանյանի հետ, որպես Տիգրանակերտից ընտրված պատգամավոր, մասնակցել է Կարինի ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովին։

1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել Երզնկայի Ազիզիե հիվանդանոցում։

1915 թվականին հուլիսին Կարինից Երզնկա ընկած ճանապարհին՝ Բաբերդ չհասած, Մուշի Քոբ (Կոպ) լեռան ստորոտին, 32-րդ զորաբաժնի սպա Մեհմեդ Ալիի հրամանով սպանվել է բժիշկ Լութֆի Լևոն Հալեպլյանի հետ միասին, թուրք սպայի և թուրք զինվորների ձեռքով՝ մոտ 33 տարեկանում։ Այլ տվյալով՝ նահատակվել է 1916 թվականին Կարինի ռազմաճակատում ծառայելու ընթացքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940),

Իսթանպուլ, 1940։

  • Մկունդ Տիգրան, Ամիտայի արձագանգներ, Ուիհօքըն, Նիւ Ճէրզի, 1950։
  • Մկունդ Տիգրան, Ամիտայի արձագանգներու վերակոչումն եւ Բ. հատոր, Ուիհօքըն, Նիւ Ճէրզի, 1953։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Աւօ, Յեղափոխական Ալպօմ, Պէյրութ, Բ. շարք, թվականին 8 (26)։
  • Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առող­ջա­պա­հու­թյուն», Երևան, 1965, թ. 4։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Ատաշ Ադնան, 20-րդ դարի նահատակ եղած բժիշկները (թուրքերեն), Թուրքիա, 1997։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ.հատոր, Գոյամարտ, 19141925, Լոս Անճելըս, 2001։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • ՀՑԹԻՖ, ֆ-49, ծ-229, պ-14։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-11-2012։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։