Հովհաննես Աստվածատուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Աստվածատուր
Ծնվել է1640
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1725
Մահվան վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունռեստորատոր

Հովհաննես Աստվածատուր, ավելի հայտնի է որպես Յոհանես Դիոդատո (գերմ.՝ Johannes Theodat, 1640 Կոստանդնուպոլիս - 1725 Վիեննա), պոլսահայ առևտրական, ով հիմնել է Եվրոպայի և Վիեննայի առաջին սրճարանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Աստվածատուրը ծնվել է 1640 թվականին Կոստանդնուպոլսում։

1683 թվականին Վիեննան բոլոր կողմերից պաշարված էր օսմանական բանակի կողմից։ Եվ այդ ծանր պայմաններում առանձնացել էր մի հայ առևտրական՝ Հովհաննես Աստվածատուրը, ով լինելով նաև թարգմանիչ և հետախույզ մեծ դեր կատարել այդ ժամանակ, ինչը թույլ է տվել դաշնակիցներին հասնել Վիեննա և 1683 թվականի սեպտեմբերի 12-ին համաքրիստոնեական միացյալ ուժերը հակահարձակվել են թուրքերի վրա և ջախջախիչ պարտություն հասցրել նրանց։ Ի նշան երախտագիտության 1685 թվականին կայսր Լեոպոլդ Ա Հաբսբուրգը Հովհաննես Աստվածատուրին է շնորհել 20 տարվա ընթացքում սրճի վաճառման մենաշնորհի արտոնությունը։ Օգտվելով դրանից, Աստվածատուրը հիմնում է Վիեննայի առաջին սրաճարանը, որտեղ սկսեցին մատուցել հայտնի վիեննյան սուրճը։ Սրճարանը բացվել է Աստվածատուրի տան մեջ, որը այժմ գտնվում է Rotenturmstrasse, 14 հասցեով[1]։

Հովհաննես Աստվածատուրը մահացել է Վիեննայում 1725 թվականին։

2004 թվականին Վիեննայի Վիդեն շրջանի այգիներից մեկը անվանակոչվել է Աստվածատուրի պատվին՝ Johannes-Diodato-Park[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Diodato, Johannes. In։ Felix Czeike։ Historisches Lexikon Wien. Band 2։ De - Gy. Kremayr & Scheriau, Wien 1993, ISBN 3-218-00544-2, S. 19. (գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]