Հովերլա
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Հովերլա | |
|---|---|
| Տեսակ | լեռ |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Իվանո-Ֆրանկովսկի մարզ և Անդրկարպատյան մարզ |
| Լեռնաշղթա | Չեռնոգորա |
| Մասն է | Ուկրաինական Կարպատներ |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 2061 մետր |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Գովերլա, ավելի ճիշտ Հովերլա (ուկրաիներեն՝ Говерла), լեռ Ուկրաինայում, երկրի ամենաբարձր կետը։ Գովերլան գտնվում է Իվանո-Ֆրանկովսկի և Անդրկարպատյան մարզերի սահմանին, Ռումինիայի հետ Ուկրաինայի սահմանից մոտ 17 կմ հեռավորության վրա։ Պատկանում է Արևելյան Կարպատների Չեռնոգորա լեռնաշղթային։ Գագաթի բարձրությունը կազմում է ծովի մակերևույթից 2061 մ։
Լեռան ստորոտում է գտնվում Պրուտ գետի աղբյուրներից մեկը։ Լեռան վրա բարձրանալու առաջին տուրիստական ուղեգիծը բացվել է 1880 թվականին։ Մոտակայքում գտնվող խոշոր բնակավայրերն են Ռախովը, Յասինյան և Վորոխտան։
Գովերլան և Պրուտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գովերլայի և Պրուտի մասին կան մի քանի իրար նման առասպելներ։ Դրանցից մեկի համաձայն, նրանք մի ժամանակ եղել են տղա և աղջիկ, որոնք սիրել են միմյանց։ Այդ մասին իմացել է աղջկա հայրը՝ Լեռնային Արքան։ Որպեսզի Պրուտը չգտնի Գովերլային, հայրը թաքցրել է նրան դարձնելով լեռ։ Պրուտը իմացավ, որ իր սիրած աղջկան ապակախարդելու համար անհրաժեշտ է բարձրանալ լեռան գագաթը արևածագին։ Սակայն նա չհասցրեց դա անել, և մինչ այսօր Պրուտ գետը լացում է Գովերլայի ստորոտին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Summitpost.org
- Peakware.com Արխիվացված 2014-08-06 Wayback Machine
- Ուղեգծեր, լուսանկարներ և առասպելներ Գովերլայի մասին Արխիվացված 2012-09-23 Wayback Machine
- Գովերլայի նկարագիրը և լուսանկարներ Արխիվացված 2016-05-19 Wayback Machine
- Karpaty.com.ua
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովերլա» հոդվածին։ |
| ||||||||||
