Հնդկոտեմ բարձր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկոտեմ բարձր
Հնդկոտեմ բարձր
Հնդկոտեմ բարձր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Հնդկոտեմազգիներ (Tropaeolaceae)
Ցեղ Հնդկոտեմ (Tropaeolum)
Տեսակ Հնդկոտեմ բարձր (T. majus)
Միջազգային անվանում
Tropaeolum majus

Հնդկոտեմ բարձր (լատ.՝ Tropaeolum majus), հնդկոտեմազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս, որի հայրենիքը Պերուն է։

Կոմպակտ, մինչև 30 սմ բարձրությամբ կամ սողացող (մինչև 3 մ) բույս է։ Տերևները, որոնք գտնվում են երկար կոթունների վրա, չափազանց գեղեցիկ են` վահանաձև, բաց կանաչ կամ ծիրանագույն երանգով։ Ծաղիկները հասարակ են կամ լիաթերթիկ, միայնակ, ունեն երկար ծաղկակոթուն, դեղին են, նարնջագույն, վառ կարմիր, դարչնակարմիր, վարդագույն, թավշանման, բուրումնավետ։ Այս տեսակը ունի նաև ցածրաճ ձևեր (նանում)։ Մշակության մեջ տարածված են հետևյալ սորտերը

  • Կայզերին Ֆոն Ինդիեն՝ 20—25 սմ բարձրությամբ թուփ է, ծաղիկները մուգ կարմիր են, տերևներն ունեն ծիրանագույն երանգ․
  • Գոլդեն Գլոբե՝ բարձրությունը հասնում է 25 սմ–ի, կոմպակտ է, գնաձև, ծաղիկները լիաթերթիկ են կամ կիսալիաթերթիկ, ոսկեդեղին.
  • Գլոուբ օֆ Ֆայեր՝ թփի բարձրությունը հասնում է 30—35 սմ–ի, գնդաձև է, խիտ ճյուղավորված, ծաղիկները լիաթերթիկ են, խոշոր, վառ նարնջագույն․
  • Կինգ օֆ թոմ թումբ՝ կոմպակտ թուփ է` 25—30 սմ բարձրությամբ, ծաղիկները մուգ կարմիր են։

Ցանքը կատարում են ապրիլին՝ նախօրոք ծլեցրած սերմերով, սածիլները դաշտ են տեղափոխում հողագնդով ուշ գարնանային սառնամանիքների վտանգն անելուց հետո՝ տնկելով բույսը բույսից 20 սմ հեռավորության վրա։ Հնդկոտեմը արագ է աճում ու զարգանում, ուստի խորհուրդ է տրվում մայիսի երկրորդ կեսին ցանք կատարել անմիջապես բաց գրունտում։ Լուսասեր է, պահանջկոտ է հողի նկատմամբ, ջերմասեր է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, 1987