Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Նոիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Նոիդա
Տեսակկազմակերպություն և դրամահատարան
Երկիր Հնդկաստան
Քարտեզ
Քարտեզ

Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Նոիդա, Հնդկաստանի չորս դրամահատարաններից մեկը՝ տեղակայված Նոիդայում, Ուտար Պրադեշ նահանգ, դրամահատարանն արտադրությունը սկսել է 1988 թվականի հուլիսին, և այն Հնդկաստանի միակ դրամահատարանն է, որ հիմնադրվել է Հնդկաստանի անկախություն ձեռք բերելուց սկսած, 1947 թվականին[1]։ Այն արտադրեց Հնդկաստանի՝ չժանգոտող պողպատից առաջին մետաղադրամները և դրա հետ մեկտեղ իրենց երկրի համար մետաղադրամներ արտադրելուց բացի՝ արտադրում է մետաղադրամներ այլ երկրների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Հնդկաստանի կառավարությունը որոշեց հիմնադրել նոր դրամահատարան Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգւժի Նոիդա քաղաքում։ Տարեկան 2,000 միլիոն մետաղադրամների արտադրական հզորությամբ՝ նոր դրամահատարանը ստեղծվեց Հնդկաստանի մետաղադրամների աճող պահանջարկը բավարարելու համար։ 1986 թվականի հունվարին նախագիծը մեկնարկեց Հնդկաստանի ֆինանսների նախարարության տնտեսական գործերի դեպարտամենտի կողմից 30 կրոր (համարժեք 2017 թվականի 291 կրորին կամ 40 միլիոն ԱՄՆ դոլարին) բյուջեով։ Դրամահատարանի կառուցումը ժամանակին ավարտվեց, և այն սկսեց մետաղադրամների արտադրությունը 1988 թվականի հուլիսին։ Այն Հնդկաստանի համար արտադրեց առաջին չժանգոտող պողպատից մետաղադրամները[2]։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարի 13-ից սկսած Հնդկաստանի կառավարությունը Նոդիայում հանդիսանում է Հնդկաստանի սահմանափակ տպագրության և դրամահատության կորպորացիայի մասը։ Այն ղեկավարվում է տնօրենների խորհրդի կողմից[3]։ Since 13 January 2006, the India Government Mint at Noida has been a part of Security Printing & Minting Corporation of India Limited. It is headed by a board of directors.

Դրամահատարանային տարբերանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի կառավարության դրամահատարանում՝ Նոդիայում հատված մետաղադրամները կրում են «փոքր կամ մեծ կետ» դրամահատարանային տարբերանշան (° or o)[4]:

Ռուփի մետաղադրամների վրա՝ Նոդիայի դրամահատարանի տարբերանշանը (Վերևում գտնվող պատկերը Մեքսիկայի տարբերանշանն է կրում, ոչ թե Նոիդայինը)

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի համար մետաղադրամների արտադրությունից բացի՝ դրամահատարանը մետաղադրամներ է արտադրում նաև Թաիլանդի և Դոմինիկյան Հանրապետության համար։ 2012 թվականից սկսած դրամահատարանը ներկայացրեց գիշերային-արտադրանք[1][2]։ 2016 թվականին՝ Հնդկաստանի դրամական բարեփոխումից առաջ, դրամահատարանն արտադրում էր մետաղադրամների ընդհանուր քանակի 40 %-ը և ուներ 400 կրոր (56 միլիոն ԱՄՆ դոլար) մետաղադրամների տարեկան արժեքի թիրախ։ Այս արտադրությունը հետագայում աճեց՝ արժույթի հոսունության պակասի պատճառով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «About us». Official website. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 «History». Official website. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  3. «Organization Structure». Official website. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  4. «Mint mark». numista. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  5. Salaria, Shikha (2016 թ․ նոյեմբերի 19). «Noida mint increases coin production by 20%». The Times of India. Noida. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.