Հնգամատ ճագարամկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնգամատ ճագարամկներ
Հնգամատ ճագարամկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Ինֆրադաս Ընկերքավորներ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Մկներ
Լատիներեն անվանում
AIlactagidae


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հնգամատ ճագարամկներ, (լատին․՝ Allactagidae), ցատկամկներ, կրծողների կարգի կաթնասունների ընտանիք։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր, միջին և խոշոր չափերի կենդանիներ են։ Մարմնի երկարությունը՝ 85-230 մմ է, պոչինը՝ 80-315 մմ, կենդանի զանգվածը՝ 40-415 գ։ Գլուխը միջին չափի է՝ թեթևակի կարճացած դնչիկով, քիթը՝ տափակ, աչքերը՝ մեծ, ականջները՝ բավական երկար և հիմքի մոտ ծայրերը կճացած։ Հետևի ոտքերը երկար են (կազմում են մարմնի երկարության 52%-ը), թաթերը հնգամատ Են, արտաքին և ներքին մատները՝ խիստ կարճացած՝ հարմարեցված երկոտանի հետաթռիչքային (ռիկոշետային) արագ վազքին։ Պոչը հիմնականում բարակ է (օգտագործվում է վազքի ընթացքում հավասարակշռությունը պահելու համար), մարմնից բավական Երկար և վերջանում է լավ արտահայտված, տափակավուն, սովորաբար՝ 2-3-գունանի, երկար մազափնջով՝ վրձնիկով (դրոշ)։ Մորթին խիտ է և փափուկ։ Գլուխը և մարմինը թուխ են, բաց կավամոխրագույնից մուգ գորշաօքրայագույն։ Փորը սպիտակ է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 6 ցեղի 14 տեսակ։ ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ փոքրասիական ճագարամուկ և փոքր ճագարամուկ։ Տեսակների մեծ մասը գիշերային, ամենակեր կամ բուսակեր, անապատային կամ կիսաանապատային, ձմռանը քուն մտնող կրծողներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։