Հիրիկ ցանցանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրիկ ցանցանման
Հիրիկ ցանցանման
Հիրիկ ցանցանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ենթաընտանիք Iridoideae
Տրիբա Irideae
Ցեղ Հիրիկ (Iris)
Տեսակ Հիրիկ ցանցանման (I. reticulata)
Միջազգային անվանում
Iris reticulata

Հիրիկ ցանցանման (լատին․՝ Iris reticulatum), հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բույս է։ Ի տարբերություն այլ հիրիկների՝ կոճղարմատների փոխարեն ունի սոխարմատներ։ Տերևները կանաչ են, ուղղաձիգ, նեղ-գծանման, չորս անկյունանի, իսկ երկարությամբ գերազանցում է ծաղկակիր ցողունին։ Ծաղիկապատը վառ մանուշակագույն է, հանդիպում է նաև երկնագույն կամ կարմրամանուշակագույն։ Ծաղկում է մարտ-ապրիլին։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Եղվարդում, Ավանում, Սևանում, Ջրվեժում, Գողթում, Գեղարդում և Արարատյան դաշտի նախալեռնային շրջաններում։

Աճման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանցանման հիրիկը պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։ Լուսասեր է, սակայն աճում է նաև ստվերոտ վայրերում, բավականին ցրտադիմացկուն և շոգադիմացկուն է։ Լավ է աճում սննդանյութերով աղքատ, քարքարոտ, թեթև ավազային հողերում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է հիմնականում ծաղկադեկորատիվ ձևավորումների՝ քարապարտեզների, ալպինարիաների, ծաղկային օջախների ձևավորման համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
  • "Iris reticulata M.Bieb. is an accepted name". theplantlist.org (The Plant List). 23 March 2013. Retrieved 28 March 2015.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ ցանցանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ ցանցանման» հոդվածին։