Հիսուներկուհերցանոց կետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կետի երգելու սպեկտրոգրաֆիա
Կետի ազդանշանը, որ արձանագրվել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսաևելյան մասում: Ազդանշանի հաճախականությունը մեծացվել է 10 անգամ մարդու ականջի համար հեշտ ընկալելի դարձնելու համար:

Հիսուներկուհերցանոց կետ, 1980-ական թվականներից ի վեր օվկիանոսի տարբեր վայրերում պարբերաբար ուշադրության արժանացած կետի անհայտ տեսակի առանձնյակ, որի ձայնի հաճախականությունը 52 Հց է։ Սա շատ բարձր հաճախականություն է՝ համեմատած կապույտ կետ (15-20 Հց) և ֆինվալի (20 Հց) հետ, որին այդ կետը առավել նման է իր տեղաշարժման ուղիներով[1]։ Այս կետը, հավանաբար, աշխարհում միակն է, որն այսպիսի ձայն է արձակում, ուստի այն հաճախ համարվում է աշխարհի ամենամիայնակ կետը[2]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնի վերլուծությունը հնարավորություն տվեց հաստատել, որ դա պատկանում է կետի, թեև ունի եզակի հաճախականություն։  52 հերց հաճախականությունը ավելի ցածր է, քան տուբայի ամենացածր նոտան[3]։ Ձայնային բնութագրերը չեն հիշեցնում ո՛չ կապույտ կետի, ո՛չ ֆինվալի ձայն, քանի որ այն ավելի կարճ է, ավելի հաճախ և նրա հաճախականությունը ավելի բարձր է[4]։ Կապույտ կետը սովորաբար երգում է  5-20 Հց հաճախականությամբ, իսկ ֆանվալը՝ 20 Հց[1]։ 52 Հց հաճախականության ազդանշանները զգալիորեն տարբերվում են կրկնությամբ, տևողությամբ և հաջորդականությամբ, չնայած դրանք հեշտությամբ կարող են նույնացվել ըստ հաճախականության, որով հնչում են, և բնութագրող կլաստերացմամբ[5]։

Հիսուներկուհերցանոց կետի տեղաշարժման ուղիներն առնչություն չունեն իրենց ճանապարհին այլ տեսակի կետերի առկայության կամ նրանց շարժման հետ[3]։ Դրա տեղաշարժման ուղիները փոքր-ինչ նման են կապույտ կետերին, սակայն ըստ ժամանակաշրջանների դրանք ավելի շատ համապատասխանում են ֆինվալին[5]։ Կետը ամեն տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին հայտնաբերվում է Խաղաղ օվկիանոսում, հունվար-փետրվար ամիսներին դուրս է գալիս հիդրոֆոնների հսկողության տարածքից։ Նա տեղաշարժվում է դեպի հյուսիս՝ մինչև Ալեուտյան կղզիներ և Կոդիակի կղզեխումբ և դեպի հարավ՝ մինչև Կալիֆոռնիայի ափերը՝ օրական անցնելով 30-70 կմ։ Մեկ սոզոնում նրա անցած տարածությունը 2002-2003 թվականների ընթացքում տատնվել է 708 կմ-ից (նվազագույն) մինչև 11,062 կմ (առավելագույնը)[6]։

Վուլդս Հոլի օվկիանոսագրական ինստիտուտի գիտնականները չեն կարողացել որոշել կետի տեսակը։ Նրանք կարծում են, որ դա կարող է լինել մի մուտանտ կամ կապույտ կետ ու այլ տեսակի կետի հիբրիդ[3]։ «Նյու Յորք Թայմս» թերթի հոդվածի համաձայն՝ հետազոտական ​​թիմն ստացել է նամակներ խուլ մարդկանցից, որոնք կարծում են, որ կետը կարող է խուլ լինել[3]։ Նրա երգը մի քիչ ցածրացել է 1992 թվականին․ հնարավոր է, որ դրա պատճառը լինի նրա մեծանալը կամ հասունացումը[4]։ Ինչ էլ որ լինի կենսաբանական պատճառը, թե ինչու է նրա երգը այնքան անսովոր բարձր, այս հանգամանքը կարծես խոչընդոտ չի հանդիսանում նրա գոյատևման համար։ Այդ փաստը, որ կետը կենդանի է մնացել և հավանաբար, հասունացել է, ցույց է տալիս, որ նա առողջ է։ Այնուամենայնիվ, սա իր տեսակի մեջ եզակի կետ է ձայնի այնպիսի հաճախականությամբ, որը հայտնաբերվել է ընդհանրապես, և դիտարկման սեզոնում արձանագրվում է նման հնչյունների միայն մեկ աղբյուր[6]։ Այդ պատճառով կենդանին համարվում է աշխարհի ամենամիայնակ կետը[4][7][8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետ է հայտնաբերվել է Վուլդս Հոլի օվկիանոսագրական ինստիտուտի կողմից։ Նրա երգը առաջին անգամ գրանցվել է 1989 թվականին, այնուհետեւ 1990 և 1991 թվականներին[6]։ 1992 թվականին՝ Սառը պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմը մասամբ գաղտնազերծել է իրենց իդրոակուստիկական հակասուզանավային համակարգերի հիդրոֆոնների գրառումներն ու տեխնիկական բնութագրերը և դրանք հասանելի դարձրել օվկիանոգրաֆիական հետազոտությունների համար[3][5]։ 2004 թվականի տվյալներով՝ կետը նկատվել է ամեն տարի[6]։ Վուլդս Հոլի օվկիանոսագրական ինստիտուտի ուսումնասիրությունը աջակցվել է ԱՄՆ ճարտարագիտական ​​ուժերի, Պաշտպանության նախարարության և ծովային ձկնորսության ազգային ծառայություն կողմից ռազմածովային նավատորմի հետ համատեղ[6]։

Արտացոլումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տեղեկություններ, որ անցկացվել են Հիսուներկուհերցանոց կետ կոչվող կենդանուն նվիրված Finding 52: The Search for the Loneliest Whale in the World վավերագրական ֆիլմի նկարահանումներ։ Ռեժիսորը եղել է Ջոշուա Զեմանը։ Ֆիլմը պետք է թողարկվեր 2015 թվականին[9][10].

2015 թվականի Կորեայի BTS (방탄 소년단) հիփ-հոփ խմբի անդամները գրել են «Whalien 52» երգը խմբի 화양연화 pt.2 4-րդ մինի-ալբոմի համար։ Սա բառախաղ է («whale» - «կետ» և «alien»` «օտարական»), որը նպատակ ունի արտացոլել Հիսուներկուհերցանոց կետի միայնությունն ու օտարացումը։

Հիսուներկուհերցանոց կետի մասին «Տրիպտիխ Մոբի Դիկի համար» բանաստեղծությունը գրել է Անդրեյ Սեն-Սենկովը[11]։

Խաղերի մշակման Ubisoft ֆրանսիական ընկերության Watch Dogs 2 խաղում կետի պատմությունն օգտագործվել է հաքերների համար ծուղակ խաղ ստեղծելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Copley John (դեկտեմբերի 10, 2004)։ «Lonely whale's song remains a mystery»։ New Scientist։ Վերցված է սեպտեմբերի 17, 2012 
  2. «На повышенных тонах»։ Esquire №82։ Վերցված է 2015-07-26 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Revkin Andrew C. (դեկտեմբերի 21, 2004)։ «Song of the Sea, a Cappella and Unanswered»։ New York Times։ Վերցված է 2012-09-17 
  4. 4,0 4,1 4,2 Nelson Bryan (2012-05-20)։ «52 Hertz: The Loneliest Whale in the World»։ Discovery.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին։ Վերցված է 2012-09-17 
  5. 5,0 5,1 5,2 Watkins, William A.; George, Joseph E.; Daher, Mary Ann; Mullin, Kristina; Martin, Darel L.; Haga, Scott H.; DiMarzio, Nancy A. February 2000. "Whale call data for the North Pacific: November 1995 through July 1999 occurrence of calling whales and source locations from SOSUS and other acoustic systems Archived 2013-01-23 at the Wayback Machine.". Woods Hole Oceanographic Institution. Technical report. WHOI-00-02.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lippsett Lonny (ապրիլի 5, 2005)։ «A Lone Voice Crying in the Watery Wilderness»։ Oceanus։ Woods Hole Oceanographic Institution։ Վերցված է սեպտեմբերի 17, 2012 
  7. Willingham Emily (2011-03-31)։ «52-Hertz song of world's loneliest whale»։ EarthSky։ Վերցված է 2012-09-23 
  8. Anderson Ben (2011-01-05)։ «'World's loneliest whale' pays visit to Alaska»։ Alaska Dispatch։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-24-ին։ Վերցված է 2012-11-17 
  9. «Internet Movie Data Base»։ IMDB։ Վերցված է 2013-02-11 
  10. Sheridan Peter։ «The loneliest whale in the world: The whale whose unique call has stopped him finding love»։ Daily Express։ Վերցված է մայիսի 21, 2013 
  11. Андрей Сен-Сеньков. Проливная засуха // «Воздух», 2013, № 1-2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Watkins, W. A., M. A. Daher, G. M. Reppucci, J. E. George, D. L. Martin, N. A. DiMarzio, and D. P. Gannon. 2000. "Seasonality and distribution of whale calls in the North Pacific". Oceanography 13:62–66.
  • Watkins, W. A., M. A. Daher, J. E. George, and D. Rodriguez. 2004. "Twelve years of tracking 52-Hz whale calls from a unique source in the North Pacific". Deep-Sea Research Part I: Oceanographic Research Papers 51:1889–1901.