Հին Լվով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Լվով
Ансамбль історичного центру Львова*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Լվով քաղաքի պատմական կենտրոնը
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Տիպ մշակութային
Չափանիշներ iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հս․ Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (22-րդ նստաշրջան)
Հին Լվով (Ուկրաինա)##
Հին Լվով (Ուկրաինա)
Հին Լվով (Լվովի մարզ)##
Հին Լվով (Լվովի մարզ)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Լվով քաղաքի պատմական կենտրոն կամ Հին Լվով (ուկրաիներեն՝ Ансамбль історичного центру Львова կամ ուկրաիներեն՝ Старе́ мі́сто), Ուկրաինայի Լվով քաղաքի պատմական կենտրոնը, որը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Հին Լվովը այս կարգավիճակը ստացել է 1998 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում Ճապոնիայի Կիոտո քաղաքում կայացած ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 22-րդ նստաշրջանի ժամանակ[1]։

Ընտրող կոմիտեն որպես հավելում նշել է, որ օբյեկտը համապատասխանել է բոլոր չափանիշներին՝ ընդգծելով հետևյալը․

  • Լվովի ճարտարապետությունը Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Իտալիայի ու Գերմանիայի ճարտարապետությունների և գեղարվեստական ավանդույթների համադրության վառ օրինակ է։
  • Լվովի քաղաքական և առևտրային նշանակությունը միշտ իր կողմն է ձգել բազմազան էնթիկ խմբերի, որոնք հանդիսանում են տարբեր մշակույթների և կրոնական ավանդույթների կրողներ։ Նրանք ձևավորել են քաղաքային բազմազան և միմյանց հետ փոխկապակցված համայնքներ, որի վառ ապացույցը քաղաքային ճարտարապետության բնապատկերն է։

Լվովի պատմական կենտրոնը զբաղեցնում է շուրջ 120 հեկտար տարածք և ընդգրկում է քաղաքի հին ռուսական, միջնադարյան հատվածը[2]։ Այստեղ է գտնվում նաև Սուրբ Գևորգի հոյակերտ տաճարը, որն իր մեջ ընդգրկում է ուկրաինական ճարտարապետության բոլոր գծերը։ Հին քաղաքում են գտնվում նաև բազմաթիվ մշակութային հուշարձաններ, որոնց պահպանության գործը վստահված է Ուկրաինայի Հանրապետության տարածաշրջանային շինարարության և մշակույթի նախարարություններին[3]։ Հուշարձանների վերակառուցումները, բիզնես կենտրոնների հիմնումը, նոր շենքերի ավելացումը տարեց տարի փոխում է կենտրոնի պատմական տեսքը[4]։ Հենց այս հանգամանքների արդյունքում էլ ՅՈւՆԵՍԿՕ-ն մտավախություն է հայտնել, որ Լվովի հին քաղաքը կարող է դուրս գալ Համաշխարհային ժառանգության ցանկից[5]։

Լվովի նոր գլխավոր պլանի համաձայն, քաղաքի պատմական մասի տրանսպորտային հասանելիությունը, հատկապես Սրեդմեստում, պետք է սահմանափակվի[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. L’viv — the Ensemble of the Historic Centre, UNESCO — World Heritage.
  2. «Львів у UNESCO, www.lviv.ua». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  3. «Десятилетний юбилей 752-летнего Львова». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  4. «Хроніки пластикового міста». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  5. Zaxid.net. «Новини: останні новини сьогодні на порталі ZAXID.NET». ZAXID.NET. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  6. У новому Генплані Львова в’їзд транспорту до центру міста буде обмеженим(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]