Հին Երևանն իմ պատուհանից (նկար)
Հին Երևանն իմ պատուհանից | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գաբրիել Գյուրջյան |
տարի | 1944 |
բարձրություն | 46 սանտիմետր |
լայնություն | 60,5 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | ստվարաթուղթ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Հին Երևանն իմ պատուհանից», Գաբրիել Գյուրջյանի (1892-1987) 1944 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական կերպարվեստում պլեներային գեղանկարչության վառ ներկայացուցիչ Գաբրիել Գյուրջյանը հին և նոր Երևանի քաղաքային բազմաթիվ բնապատկերների հեղինակ է։ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի «Հին Երևանն իմ պատուհանից» կտավը նախաթամանյանական քաղաքի կենտրոնական՝ մասնավորապես Աբովյան (նախկինում՝ Աստաֆյան) փողոցում գտնվող իր արվեստանոցի պատուհանից բացվող տեսարանի մի փոքրիկ հատված է։ Հին Երևանին բնորոշ էին տափարակ կտուրներով, կավածեփ տները, այգիներով շրջապատված թաղամասերը։ Քաղաքի ցածրադիր միջնամասը գոտևորում են Նորքի, Կոնդի բարձունքները, ինչը պարզորոշ երևում է նաև պատկերում։ Բնանկարը հագեցած է Գյուրջյանին հատուկ գունային վառ գամմայով, սիրելի քաղաքի հանդեպ ջերմ զգացողությամբ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գյուրջյան Գաբրիել Միքայելի | Հին Երևանը իմ պատուհանից - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.