Հիմա և այնժամ, այստեղ և այնտեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիմա և այնժամ, այստեղ և այնտեղ
'
Now And Then Here And.jpg
ԺանրԱրկածային
դրամա
Գիտական ֆանտաստիկա
Հակաուտոպիա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական1999 թվական
Պրեմիերա14 հոկտեմբերի 1999 թվական
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորԱկիտարո Դայտի
ԵրաժշտությունTaku Iwasaki?
ԸնկերությունAIC
Տևողություն25 րոպե
ՏեղայնացնողԿանադա Կանադա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ AEsir Holdings
Ավստրալիա Ավստրալիա Siren Visual
Ֆիլմի թողարկում «Հիմա և այնժամ, այստեղ և այնտեղ»

Հիմա և այնժամ, այստեղ և այնտեղ (ճապ.՝ 今、そこにいる僕 Ima, Soko ni Iru Boku), ճապոնական անիմե սերիալ, թողարկված Anime International Company- ի կողմից։ Առաջին անգամ ցուցադրվել է ճապոնական WOWOW հեռուստաալիքով 2000 թվականի հոկտեմբերի 14- ից մինչև հունվարի 20- ը։

Սերիալը տեղայնացվել է ԱՄՆ- ում ցուցադրելու համար Central Park Media ընկերության կողմից, բայց 2009 թվականին ընկերության սնանկանալու պատճառով[1], սերիալի տեղայնացման իրավունքը անցավ ADV Films ընկերությանը[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցից վերադառնալուց Սյուն, գլխավոր հերոսը, պատահաբար նկատում է մի աղջկա ծխատար խողովակի վրա, որը գտնվում է արդյունաբերական այգում։ Նա փորձում է նրա հետ շփվել, բայց նա բացարձակապես ուշադրություն չի դարձնում և չի արձագանքում տղայի ներկայությանը։ Ավելի ուշ Սյուն փորձում է իմանալ ինչ- որ բան նրա մասին, բայց պարզում է միայն այն, որ նա սիրում է զմայլվել մայրամուտներով, և նրա անունը Լալա Ռու է։ Հանկարծակի ժամանակը և կյանքը շրջակայքում կանգնում է, որից հետո ձևավորվում է լույսի վայրկենական փայլատակում, որից հետո մարդիկ դուրս են գալիս օձանման ռոբոտների և տարօրինակ մի կին, ով հետապնդում է Լալա Ռուին։ Համարձակ տղան որոշում է ամեն գնով պաշտպանել աղջկան։ Այդպես նրանք ընկնում են մի ուրիշ աշխարհ, որը պատված է անապատներով և գրեթե զրկված է ջրից։ Հասարակությունը նույնպես շատ քիչ է զարգացած, հասարակ բնակիչները զբաղվում են բնական տնտեսությամբ։ Այդ աշխարհում կառավարում է խելագար թագավոր Համդոն, ով կառուցել է աշխարհը միլիտարիզմի և դիկտատուրայի հիմքի վրա։ Ցանկանում է կառավարել ամբողջ աշխարհը և ծրագրում է օգտագործել ջուրը, որպես զենք։ Զենքը իրենից ներկայացնում է հսկա տեղափոխվող մեխանիզմ, որը հիշեցնում է ամրոց, Հելլիվուդ նավը, որը ուներ ջրի կարիք, որպես վառելիք։ Դրա համար նրան պետք է Լալա Ռուն, աղջիկ, ում Սյուն երդվել է պաշտպանել, քանի որ նա արդեն ապրում է 10․ 000 տարի և կառավարում է ջուրը։

Սերիալի նշանակալից մասը նվիրված է այդպիսի կարևոր բարոյական հարցերի, կապված պատերազմի, պատերազմի հետևանքների, բռնության, բռնաբարության, ստրկության, մարդկության պատվի ստորացման, շովինիզմի և երեխաների շահագործման մասին, համեմատելով երեխաներին դաժան պատերազմների հետ։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուդզո Մացուտանի (Սյու) (ճապ.՝ 松谷 修造)
Սեյու- Ակեմի Օկամուրա
Նա սովորական, հասարակ ճապոնացի տղա է, ով սովորում է կենդո, օգտագործելով սինաի։ Այն բանից հետո, երբ հայտնվում է ուրիշ աշխարհում, հարցաքննություններից հետո ստիպված պետք է ընդունվեր Հելլիվուդի մարտական մանկական ջոկատ։ Սյուն շատ կամային, անհաշտ և համառ տղա է։ Կարծում է, որ նույնիսկ ամենավատ իրավիճակում կարելի դուրս գալու միջոց գտնել, հասարակ օրինակ է սյոնեն ժանի գլխավոր հերոսը։ Երդվել է պաշտպանել Լալա Ռուին։ Սյուն նաև հավատարիմ է մնում չսպանելու իր սկզբունքին, քանի որ հավատում է, որ յուրաքանչյուրի մեջ կա բարության մի մասնիկ և նա մի անգամ կարթնանա։ Վերջում հավատացնում է Լալա Ռուին, որ լավ մարդիկ գոյություն ունեն, և (առանց սարքերի օգնության, որոնց միջոցով հայտնվել է զուգահեռ աշխարհում), վերադառնում է տուն։
Լալա Ռու (ճապ.՝ ララ・ルゥ Рара Ру)
Սեյու- Կաորի Նադզուկա
Կախարդական վզնոցի միջոցով կարողանում է կառավարել ջուրը, որը գտնվում է մոլորակի ընդերքում։ Նրա առողջությունը կապված է ընդերքում գտնվող ջրային պահոցների վիճակից։ Ունի երիտասարդ աղջկա տեսք, բայց նա արդեն հազար տարեկան է։(Երևի համարվում է աստվածուհի)։ Մարդկանց հետ շփման բացասական փորձի շնորհիվ, հրաժարվում է կրկին նրանց հետ համագործակցել, ինչպես նաև մարդկությանը ջուր տալ, քանի որ, դրանում իմաստ չի տեսնում։ Լռակյաց է և չխոսկան, հիմնականում պասիվ է։ Յուրահատուկ հարաբերություններ են ստեղծվում Սյուի հետ։ Այն բանից հետո, երբ նա օգտագործեց ընդերքի ջրերը, որպեսզի հեղեղի Հելլիվուդը և մեծ տարածությունները լցնի ջրով, չի կարողանում այլևս գոյատևել և հենց Սյուի աչքերի առաջ անհետանում է։
Համդո (ճապ.՝ ハムド Хамудо)
Սեյու- Կոդզի Իսիի
Հելլիվուդի մարտական լիդերը։ Տառապում է փառքի մոլուցքով։ Նա ցանկանում է գրավել ամբողջ աշխարհը, որի համար նրան անհրաժեշտ է Լալա Ռուն, ով կառավարում է ջուրը։ Որպեսզի ապահովի իրեն և իր բանակը ջրային պաշարներով, բանակը առևանգում է երեխաների մարդկային աշխատանքի շահագործման համար։ Սադիստ է, տառապում է զայրութի անվերահսկելի պոռթկումներով։ Հետագայում սկսում է տառապել խելացնորությամբ և կասկածում է իր խորհրդատուի հավատարմությունը։ Մահանում է վերջին սերիայի վերջում, երբ խեղդվում է տրանսպորտային խցում։
Աբելիա (ճապ.՝ アベリア Абэриа)
Սեյու- Ռեյհկո Յասուհարա
Համդոյի բանակի նվիրված հրամանատարը։ Նա հիանալի մարտական ռազմագետ է և սթափ է նայում իրավիճակին, որը չի կարելի ասել Համդոյի մասին, ով միշտ լսում է նրա խորհուրդներին։ Այդ պատճառով Աբելիան ստիպված է հնազանդվել իր պարոնի քմահաճույքներին։ Երբ Համդոն գրեթե մահանում էր, նա հրաժարվում է փրկել նրան։ Հետագայում միանում է անկախ աշխարհին, որպեսզի ստեղծի խաղաղ ապագա։
Նաբուկա (ճապ.՝ ナブカ)
Սեյու- Յուկա Իմայ
Մանկական բանակի լիդեր, որի կազմում է գտնվում նաև Սյուն։ Չի սիրում տղային և նրա մեջ տեսնում է խաղաղության խաղտողի։ Ամոթ է զգում այն բանից հետո, երբ Սյուն օգնում է նրան մարտի ժամանակ։ Հավատում է, որ բանակում ծառայելը, տուն վերադառնալու միակ ճանապարհն է։ Նա այդ միտքը անընդհատ կրկնում է իր համար։ Այն բանից հետո, երբ Բուն մահանում է, փորձելով պաշտպանել Հաբուկային, նա հասկանում է իր արարքների մեղքը և արմատապես փոխում է իր աշխարհայացքը։ Վերջում նրան դավաճանում են և տաբուլով մահացու վերք են հասցնում։ Երբ սողալով մոտենում է Սյու խցին, մահանում է տղայի աչքերի առաջ։
Բու (ճապ.՝ ブゥ)
Սեյու- Հիրոկո Կոնիսի
Ամենաերիտասարդ զինվորը և Նաբուկիի վստահված անձը։ Մանկամտաբար հավատում է, որ պատերազմից հետո կվերադառնա հայրենիք։ Մահանում է Դզարի Բարայի ներխուժման ժամանակ, երբ հրազենի գնդակը կպնում է նրան, որը պետք է հարվածեր Նաբուկային։
Սառա Ռինգվալթ (ճապ.՝ サラ・リングワルト Сара Рингуваруто)
Սեյու- Ադզուսա Նակաո
Ամերիկացի դեռահաս աղջիկ, ում առևանգում են, սխալմամբ կարծելով թե Լալա Ռուն է։ Նրան որոշ ժամանակ բռնաբարել են Հելլիվուդի զինվորները և նրանցից մեկին նա սպանում է ինքնապաշտպանվելու նպատակով։ Փախուստից հետո նրան փրկում է Սիսը և տանում է Դզարի Բարի մոտ։ Հանդիպելով Լալա Ռուի հետ, Սառան նրան է մեղադրում իր դժբախտությունների մեջ։ Չկարողանալով պայքարել ստածաց հոգեբանական վնասվածքի հետ, որը ստացել է բռնաբարության արդյունքում, ինչպես նաև իմանալով, որ հղի, նա որոշում է վերջ տալ կյանքին ինքնասպանության միջոցով, խեղդվելով։ Բայց նրան ժամանակին կանգնեցնում է Սյուն, որից հետո նա ցանկանում էր ազատվել երեխայից, քարով փորին հարվածելով, միայն թե այդ մտքից նրան նույնպես կանգնեցնում է Սյուն։ Սերիալի վերջում որոշում է մնալ կործանված աշխարհում և հետևել Սիսի որբացած երեխաներին։
Տաբուլ (ճապ.՝ タブール Табуру)
Սեյու- Ակիո Սույամա
Տղա, ով ծառայում է Նաբուկիի մանկական ջոկատում։ Եկել է այն նույն գյուղից, որտեղից Նաբուկան։ Նախանձում է Նաբուկային մարտական աշխատանքներում ունեցած իր հաջողությունների համար։ Ի տարբերություն մյուսների վերադառնում է տուն։ Նա կրակում է Նաբուկայի վրա, որից հետո հավանաբար մահանում է ջրհեղեղից։
Սիս (ճապ.՝ シス Сису)
Սեյու- Ռիկա Մացումոտո
Նա Դզարի Բարայի հարգված անդամ է։ Խնամում և ընտրում է երեխաների, ովքեր որբ են դարձել պատերազմի արդյունքում։ Ուժեղ, հաղթանդամ կին է, ով շատ է սիրում որբ երեխաներին և պայքարում է բռնության դեմ։ Երբ նա փորձում է կանգնեցնել Էլամբին, ով ցանկանում էր վերցնել Լալա Ռուին, որպես գերի, վիրավորվում է և մահանում արյան կորուստից։ Մահվանից առաջ համոզում է Սառային պահել իր երեխային և շարունակել ապրել, ինչպես նաև ասելով, որ երեխաները արժանի չեն մահվան և մայր կորցնելու։
Էլամբա (ճապ.՝ エランバ Эранба)
Սեյու- Հիսոկա Յամամոտո
Համարվում է Դզարի բարա արմատական խմբակցության լիդեր։ Նրա ընտանիքին սպանել են Հելլիվուդի զինվորները։ Նա պարբերաբար մարդասպաներ է ուղարկում, որպեսզի սպանեն Համդո թագավորին։ Ճակատագրի հեգնանքով Էլամբան շատ նմանություններ ունի Համդոյի հետ, հիմնականում նրա անգութ եղանակներով։ Նա գերի է վերցնում Լալա Ռուին, որպեսզի բանակցությունները սկսի Հելլիվուդի հետ, բայց դա միայն ավարտվում է նրա մահով։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի մեծասնությունը կատարում է Տակու Իվասակին, մի երգը պատկանում է Տոաիո Մասուդային, հայտնի կոմպոզիտորի, որը երաժշտություն է գրել Նարուտո սերիալի համար։

# Անվանում Տևողություն
1. Standing in the Sunset Glow 20:16
2. Decadence 2:35
3. Run Up 2:34
4. Rescuer 2:48
5. The Bottom 2:30
6. Tears 3:06
7. Tumbling 3:09
8. Calmative 4:24
9. Deadlock 2:21
10. A Raw Deal 2:25
11. Pazzia 2:34
12. Miss… 2:47
13. One Calm 2:42
14. Fearful Dream 3:30
15. Here and There 2:38
16. 今,そこにいる僕 (Ima soko ni iru boku) 3:22
17. 子守歌… (In the End…) 2:16

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ սերիալը ստացել է դրական արձագանքներ։ AnimeOnDVD.com կայքի ներկայացուցիչը հայտարարել է, որ այստեղ հրաշալի ձևով են մատուցում սցենարը։ Յուրաքանչյուր երկխոսության մասը, որը թվում է, թե քիչ է, իրականում իր մեջ ունի շատ խորը իմաստ և նպատակ[3]։ Ինչպես նաև ակամա զգում ես ապակառուցողական իշխանությունը պատերազմի վշտի բեռը[4]։ Միայն թե Քրիս Բեվերիջը, խոսելով իրատեսության մասին նշել է․ որ եթե այդպիսի բան կատարվել իրական աշխարհում, ապա մարդիկ այլ կերպ կարձագանքեին և կլուծեին իրավիճակի խնդիրները[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]