Հիդրոդինամիկական դիմադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիդրոդինամիկական դիմադրություն, հեղուկով շրջահոսվող մարմնի շարժմանը դիմադրող ուժ։ Հիդրոդինամիկական դիմադրությունը մարմնի վրա ազդող բոլոր ուժերի գլխավոր վեկտորի պրոյեկցիան է շարժման ուղղության վրա։ Որոշվում է () բանաձևով, որտեղ ()-ն միջավայրի խտությունն է, v-ն՝ արագությունը, Տ-ը՝ տվյալ մարմնին բնորոշ մակերեսը, C-ն չափազուրկ գործակիցը կախված է մարմնի ձևից, շարժման ուղղության նկատմամբ դիրքից ն նմանության թվերից։ Շարժվող մարմնի մակերևույթի յուրաքանչյուր տարրի վրա հեղուկի ազդող ուժը կարելի է բաժանել նորմալ և շոշափող բաղադրիչների, այսինքն՝ ճնշման և շփման ուժերի։ Ճնշման ուժերի գումարի պրոյեկցիան շարժման ուղղության վրա կտա ճնշման հիդրոդինամիկական դիմադրությունը, իսկ շփման ուժերի գումարի պրոյեկցիան շարժման ուղղության վրա՝ շփման հիդրոդինամիկական դիմադրություն։ Կամայական հատվածք ունեցող խողովակում հեղուկի հաստատված շարժման ժամանակ խողովակի միավոր երկարության հիդրոդինամիկական դիմադրությունը որոշվում է () բանաձևով, որտեղ l-ը դիտարկվող հատվածի երկարությունն է, d-ն՝ տրամագիծը, t-ն հեղուկի միջին ելքային արագությունը, A-ն՝ դիմադրության չափազուրկ գործակիցը, որի արժեքը կախված է խողովակի հատվածքից և շարժման ռեժիմից (լամինար, տուրբուլենտ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 392 CC-BY-SA-icon-80x15.png