Լամինար հոսանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լամինար հոսանք (լատ.՝ lāmina - «թիթեղ»), հեղուկի կամ գազի կարգավորված հոսանք (հոսք), երբ հեղուկը (գազը) տեղաշարժվում է հոսանքի (հոսքի) ուղղությանը զուգահեռ շերտերով։

Լամինար հոսանքի դեպքում հեղուկի տարբեր գույներով ներկված շերտերն իրար չեն խառնվում։ Այն առաջանում է, երբ հեղուկի մածուցիկությունը մեծ է կամ հոսանքի արագությունը փոքր է և երբ փոքր չափերով մարմինները շրջհոսվում են հեղուկի դանդաղ հոսանքով։ Հեղուկի հոսանքի բնույթը որոշվում է Ռեյնոլդսի թվով (Re)։ Քանի դեռ Re-ի մեծությունը չի գերազանցում Reկր կրիտիկական արժեքին, կատարվում է լամինար հոսաք, իսկ երբ Re>Reկր, հոսանքը կարող է դառնալ տուրբուլենտ։

Շրջանային հատվածքով խողովակի համար (եթե որպես բնութագրական արագություն ընդունված է ըստ հատվածքի միջին արագությունը, իսկ որպես բնութագրական չափ՝ խողովակի տրամագիծը

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 480 CC-BY-SA-icon-80x15.png