Հիբրիդային բառ
Հիբրիդային բառ կամ պորտմանտո (անգլ.՝ portmanteau), բառերի լեզվական խառնուրդ, որում բազմաթիվ բառերի մասեր կամ դրանց հնչյունները միավորված են նոր բառում, ինչպես օրինակ՝ «ծխամշուշ» բառը (անգլ.՝ smoge) ստեղծվել է ծուխ և մշուշ բառերից (անգլ.՝ smoke and fog) կամ «մոթել»-ը՝ շարժիչ (անգլ.՝ motor) և հյուրանոց (անգլ.՝ hotel) բառերից[1][1][2][2][2][3][4][4]։ Լեզվաբանության մեջ հիբրիդային բառը սահմանվում է որպես առանձին ձևույթ, որը ներկայանում է երկու կամ ավելի ձևույթների միացությամբ[5][6][7][8]։
Սահմանումը համընկնում է քերականական եզրույթի՝ հապավման հետ, բայց հապավումը կազմվում է այնպիսի բառերից, որոնք հաջորդաբար գործածվող երկու կամ ավելի բառերի կրճատ գրություն են, ինչպես օրինակ՝ ուսմասվար (ուսումնական մասի վարիչ), մինչդեռ հիբրիդային բառը կազմվում է գոյություն ունեցող երկու կամ ավելի բառերի միացումից, որոնցից յուրաքանչյուրը առնչվում է առանձին հասկացության հետ։ Հիբրիդային բառը տարբերվում է նաև բարդ բառերից. այն չի ներառում խառնուրդ բառերի արմատներ։ Օրինակ՝ ծովաստղ-ը բարդ բառ է. այն կազմված է ծով և աստղ բառերից, մինչդեռ ծով և աստղ բառերի ենթադրյալ հիբրիդային բառը կլինի ծոտղ։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիս Քերոլն առաջին անգամ հիբրիդային բառեր գործածեց «Հայելու միջով» գրքում, որտեղ Համփթի Դամփթին Ալիսին բացատրում է, թե ինչպես են ստեղծվում արտասովոր բառերը «Անիմաստ լեզվում» (անգլ.՝ Jabberwocky)[9][10]: Այսպես՝ (անգլ.՝ slithy) նշանակում է կեղտոտ և ճկուն (անգլ.՝ slimy and lithe), իսկ mimsy՝ թշվառ և փխրուն (անգլ.՝ miserable and flimsy): Համփթի Դամփթին բացատրում է Ալիսին ինչպես համադրել բառերը տարբեր ձևերով։
Տեսնո՞ւմ եք՝ սրանք հիբրիդային բառեր են. այստեղ երկու իմաստ ներառված է մեկ բառում։
Քերոլը իր՝ «Սնարքին որսալիս» գրքի ներածության մեջ կիրառում է հիբրիդային բառեր, երբ քննում է բառապաշարի ընտրությունը։ Սնարք բառը (անգլ.՝ Snark) ինքնին հորինված է. այն Քերոլի երևակայական հերոսն է, որը ծագում է անգլերեն օձ (անգլ.՝ snake) և շնաձուկ (անգլ.՝ shark) բառերի միացումից։
Ժամանակակից անգլերենում հիբրիդային բառը (անգլ.՝ portmanteau) նմանվում է բառ-ճամպրուկի, որը բացելիս բաժանվում է երկու հավասար մասերի, այդպես էլ հիբրիդային բառերն են։ Ստուգաբանորեն բառը ծագում է ֆրանսերենի (ֆր.՝ porte-manteau) բառից, որ նշանակում է հագուստի կախիչ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Garner's Modern American Usage Արխիվացված 27 Փետրվար 2017 Wayback Machine, p. 644
- ↑ 2,0 2,1 2,2 «Portmanteau». Merriam-Webster Offline Dictionary. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Portmanteau word». The American Heritage Dictionary of the English Language: Fourth Edition. 2000. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 4,0 4,1 «portmanteau word». Webster's New World College Dictionary. Cleveland: Wiley. 2010. ISBN 0-7645-7125-7.
- ↑ «What is a portmanteau morph?». LinguaLinks Library. 2003. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Thomas, David (1983). «An invitation to grammar». Summer Institute of Linguistics. Bangkok: Mahidol University: 9.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Crystal, David (1985). «A dictionary of linguistics and phonetics» (2nd ed.). New York: Basil Blackwell: 237.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Hartmann, R.R.K.; Stork, F.C. (1972). «Dictionary of language and linguistics». London: Applied Science: 180.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «portmanteau, n.». Oxford English Dictionary, third edition. Oxford: Oxford University Press. 2010. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Fromkin, V., Rodman, R., and Hyams, N. (2007) An Introduction to Language, Eighth Edition. Boston: Thomson Wadsworth. 1-4130-1773-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիբրիդային բառ» հոդվածին։ |
|