Հեքիաթ արքայազն գորտի մասին
Հեքիաթ արքայազն գորտի մասին | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Frog Prince |
«Հեքիաթ արքայազն գորտի կամ Երկաթե Հենրիխի մասին» (գերմ.՝ Der Froschkönig oder der eiserne Heinrich), Գրիմ եղբայրների հեքիաթը, առաջին պատմությունը ժողովածուի մեջ, որ պատմում է չար թագուհու մասին, ով չի պահում իր խոստումը և անշնորհակալ է գտնվում գորտի նկատմամբ, որը դուրս էր հանել նրա ոսկեգույն գնդակը` ընկնելով ջրափոսը: Գորտը հրաշքով փոխակերպվում է արքայազնի: Ըստ Աարնե-Տոմպսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման, կրում է 440 համարը[1]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագուհու ոսկե գնդակը խաղի ժամանակ ընկնում է ջրափոսը, ինչի պատճառով նա սկսում է լացել: Կարեկից գորտը փորձում է օգնել և հանել գնդակը: Թագուհին իր հերթին խոստանում է, որ լինելու է նրա մանկության ընկերուհին և նրա հետ կկիսի և՛ իր ազատ ժամանակը, և՛ միասին հաց կուտեն ու կքնեն:
Երբ թագուհին հետ է ստանում իր գնդակը, արագ փախչում է: Ամեն դեպքում, մյուս օրը գորտը հասնում է պալատի դռանը, և թագավորի պահանջով արքայադուստրը չուզելով կատարում է իր խոստումը: Բայց, երբ գորտը ժամանում է, որպեսզի նա նրան իր հետ վերցնի անկողին, սպառնալով բողոքել հայրիկ-թագավորին, նա զզվանքով հետ է շպրտում գորտին: Այդ պահին գորտը վերածվում է արքայազնի, նա ուներ գեղեցիկ և հմայիչ աչքեր: Պարզվում է, որ նրան կախարդել էին, միայն արքայադուստրը կարող էր նրան փրկել: Առավոտյան արքայազնը նրան շքեզ կառքով տանում է իր սեփական պալատ, որպես հարսնացուի: Ճանապարհորդության ժամանակ նրանց ուղղեկցում է հավատարիմ ծառան Հենրիխը, որը տխրությունից իր սիրտը փակել է երեք երկաթյա շղթաներով: Ճանապարհին իր տիրոջ ազատության շնորհիվ ուրախությունից Հենրիի սրտի կապանքներն աղմուկով պայթում են:
Սյուժեի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեքիաթի ժամանակակից տարբերակներում գորտի փոխակերպումը տեղի է ունենում նրան համբուրող արքայադստեր շնորհիվ, իսկ հեքիաթի սկզբնական տարբերակում հրաշքը տեղի է ունենում, երբ կատաղած արքայադուստրը շպրտում է նրան պատին: Ըստ այլ տարբերակների, գորտի` մարդկային կերպարանք ստանալու համար բավական էր, որ նա մեկ գիշեր անցկացնի արքայադստեր բարձին: Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեն սյուժեի սեփական տարբերակներ:
- Հիանալի գորտ (Հունգարիա)
- Հեքիաթ թագուհու մասին, որը փնտրում էր կախարդական ըմպելիք (Շոտլանդիա)
- Պադդո (Շոտլանդիա)
- Փերի և գորտ (Անգլիա)
- Բարի աղջիկը և գորտը (Անգլիա)
- Արքայազն գորտ (Շրի Լանկա)
- Գորտ ամուսնու համար (Կորեա)
- Դոդոշ փեսացու (Կորեա)
Գորտին պատին խփելը ընդհանուր ֆոլկլորային մեթոդ է` կախարդանքը վերացնելու համար:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ D. L. Ashliman, «Frog Kings: folktales of Aarne-Thompson-Uther type 440 about slimy suitors» (англ.)