Հերշել (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Հերշել
Herschel Island

69°35′02″ հս․. լ. 139°10′23″ ամ. ե. / 69.583895° հս․. լ. 139.1731904° ամ. ե. / 69.583895; -139.1731904Կոորդինատներ: 69°35′02″ հս․. լ. 139°10′23″ ամ. ե. / 69.583895° հս․. լ. 139.1731904° ամ. ե. / 69.583895; -139.1731904
Երկիր Կանադա Կանադա
Մակերես 116 կմ2
Ամենաբարձր կետը 183 մ
Բնակչություն (2012) 0 մարդ
##Հերշել (կղզի) (Կանադա)
Red pog.svg

Հերշել կղզի (անգլ.՝ Herschel Island), Կանադայի Յուկոն տարածքի ամենահյուսիսային կետը։ Ներկայումս կղզին անմարդաբնակ է (2012)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերշել կղզին քարտեզի վրա

Կղզին գտնվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Բոֆորտի ծովում, 69-րդ զուգահեռականից մի փոքր հյուսիս, մայրցամաքից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Կղզու երկարությունը կազմում է 14,5 կմ, լայնությունը՝ 8 կմ, իսկ բարձրությունը՝ ծովի մակարդակից 183 մետր։ Տեղի բնակիչները կղզին անվանում են kee keek ta ruk կամ Qi kiq daryuk, ինչը նշանակում է՝ «սա կղզի է»[1]:

Նոյեմբեր–հուլիս ամիսներին կղզին ծածկված է սառույցով։ Կղզուց 90 կմ հեռավորության վրա կա հավերժական սառույց, որը Բոֆորտի ծովում հոսընթացով շարժվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Կղզու հարավարևելյան մասի վրա Պաուլին ծովախորշն է՝ միակ պաշտպանված նավահանգիստը Հյուսիսարևմտյան տարածքներում՝ Ալյասկայից մինչև Մակենզի գետի գետաբերանը։ Ծովախորշը հյուսիսային քամուց և սառցադաշտերից պաշտպանված է և բավականաչափ խորն է, որպեսզի ընդունի ժամանակակից օվկիանոսային նավերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1826 թվականին Ջոն Ֆրանկլինի արշավախումբը հայտնաբերել է կղզին և նրա բնակիչներին։ Ֆրանկլինը կղզին անվանել է ի պատիվ իր ընկեր, հայտնի անգլիացի գիտնական Ջոն Հերշելի։ Կղզու վրա եղել է կետորսության կենտրոն, ոստիկանական բաժին, անգլիական ներկայացուցչություն, սակայն դրանցից ոչ մեկը չի պահպանվել[2]։

Կղզու վրա կա հնագիտական պեղումների 13 վայր, որոնք իրենցից ներկայացնում են Կանադայի պատմական վկայություններ։ Ներկայումս կղզին Յուկոնի Հերշել-Այլենդ-Կուիկիկտարուկ տարածքային պարկն է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Амундсен Руал. Плавание Северо-Западным проходом на судне «Йоа». — Изд. 2-е. — М.: ТЕРРА—Книжный клуб, 2004. — 352 с. — (Сквозь белое безмолвие).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Issenman, Betty. Sinews of Survival: The living legacy of Inuit clothing. UBC Press, 1997. pp252-254
  2. Analysis of midden material from a Thule Eskimo dwelling site on the shore of Herschel Island

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]